კაცხის სვეტი

( Կացխի սյուն )

Կացխի սյուն (վրաց.՝ კაცხის სვეტი), խոշոր կրաքարային մոնոլիտ, որը գտնվում է ծովի մակարդակից 40 մետր բարձրության վրա՝ Կացխուրա գետի աջ Կղվիրիլա վտակի ափին։

Վրացական այս կրոնական կոթողը գտնվում է Վրաստանի Իմերեթի մարզի Ճիաթուրայի շրջանում՝ Կացխ գյուղում՝ Ճիաթուրա քաղաքի մոտակայքում։

Սյան կանգնեցման մասին առաջին հիշատակումներից մեկը տվել է վրաց աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր արքայադուստր Վախուշտի Բագրատիոնին։ Վախուշտի Բագրատիոնին այն հիշատակել է այսպես.


Պատմություն

Լեռան գագաթին կանգնեցված է եկեղեցի, որը կառուցվել է 6-8-րդ դարերում։ Միչքրիստոնեական ժամանակահատվածում Կացխի սյունը օգտագործվում էր, որպես բերրիության աստծո երկրպագարան։

Քրիստոնեությունը Վրաստանում տարածվելուց հետո սյունը չկորցրեց իր կրոնական նշանակությունը։ Մարդիկ հավատում էին, որ սա մի վայր է, որտեղից մարդիկ կարող են գնալ դեպի Աստված։

Հարակից լեռան գագաթին կանգնեցված է հնագույն քրիստոնեական տաճար, որտեղ ընդունված են եղել աղոթքների և եկեղեցական արարողությունների սովորությունները։ Այս ամենը շարունակվել է մինչև օսմանյան թուրքերի ներխուժումը Վրաստան։

Օսմանյան Թուրքիայի տիրապետության տարիներին կրոնական կառույցը եղել է լքված շինություն։ 18-րդ դարում Բագրատիոնի իշխաններից ոմանք փորձել են բարձրանալ լեռը, սակայն բոլոր փորձերը ձախողվել են[1]։

1944 թվականին Ալեքսանդր Ջափարիձեի և գրող Լևան Գոթուայի գլխավորած հետազոտական ​​թիմը կատարել է լեռան առաջին մագլցումը՝ պարզելով, որ այդ տեղանքում կա կանգուն տաճար։

Դրանից հետո շատ տեղաբնիկներ սկսեցին կատարել ուխտագնացություններ դեպի տաճար։ Կացխի սյան այցեուների թիմն առավել մեծ քանակով ավելացավ 1990-ականների սկզբին՝ Վրաստանի քրիստոնեական վերածննդի ժամանակաշրջանում։

1999-2009 թվականներին պետության հովանավորությամբ տեղանքում կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ, որից հետո տաճարը վերակառուցվել է։

Նոր եկեղեցին անվանվել է ի պատիվ Մաքսիմ Խոստովանողի։ Հնագետները հայտնաբերել են անհայտ վանականների մնացորդներ։ Այսօր տեղաբնիկները այն անվանում են «Մենություն բերդ»[2]։

Bardzimashvili, Temo (August 27, 2010), Georgian Monk Builds Stairway to Heaven. Eurasianet.org. Accessed May 12, 2012. National Agency for Cultural Heritage Preservation of Georgia (2009), Rehabilitation of the Monuments of Georgia Archived 2013-10-17 at the Wayback Machine., p. 142. Heritagesites.ge. Accessed May 12, 2012.
Photographies by:
Statistics: Position
2065
Statistics: Rank
60239

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
794316825Click/tap this sequence: 6648

Google street view

Where can you sleep near Կացխի սյուն ?

Booking.com
489.833 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 1 visits today.