წყალტუბო

( Ծղալտուբո )

Ծղալտուբո (վրաց.՝ წყალტუბო), քաղաք է Վրաստանի Իմերեթ երկրամասում։ Ծղալտուբոյի շրջանի վարչական շրջանը, գտնվում է Քութայիսից 9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը՝ 11 281 մարդ (2014)։ Գործում է երկաթուղային կայարան, որը Բրոցեուլա-Քութայիս-Ծղալտուբո ճյուղի վերջին կանգառն է։ Մինչև Թբիլիսի հեռավորությունը երկաթուղային գծով կազմում է 242 կմ։

Պատմություն

Ծղալտուբոյի մասին առաջին հիշատակությունները պատկանում են VII դարին։ XII-XIII դարերում այն հիշատակվում էր որպես առողջարարական բնակավայր։ «Բեռլինի բնության համայնքում» հիշատակվել է 1782 թվականին։ 1787 թվականին ռուսազգի ակադեմիկոս Սիմոն Պալլասը գերմաներեն լեզվով մշակել և հրապարակել է Ծղալտուբոյի մասին Ի. Գյուլդենշտեյնի «Ճանապարհային գրառումները»։

1920 թվականին աղբյուրները անցնում են պետության վերահսկողության տակ և ստանում հանքաջրաբուժական հանգստավայրի գործառույթները։ Հանգստավայրի զարգացումը սկսվել է 1926 թվականին։ 1931 թվականին այնտեղ է այցելել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը ոտքերի հիվանդությունները բուժելու համար[1]։ 1931-32 թվականներին Ծղալտուբոյում անցկացվել են լայնամասշտաբ գիտա-հետազոտական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ։

Рыбин А. Т. Рядом со Сталиным. Записки телохранителя. — М.: Ветеран МП, 1992. — С. 72-73.
Photographies by:
Statistics: Position
2841
Statistics: Rank
41861

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
684531729Click/tap this sequence: 6113

Google street view

Where can you sleep near Ծղալտուբո ?

Booking.com
489.373 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 11 visits today.