ვარძია

( Վարձիա )

Վարձիա, Վարձունիք (վրաց.՝ ვარძია), քարանձավային վանական համալիր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում։ Թվագրվում է 12-13-րդ դարերով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է։

Պատմություն

Ջավախքի տեղանուններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վարձիա` հայտնի քարանձավային քաղաքի (այրաքաղաքի) անունը, որը վրացական գրականության մեջ հաճախ ստուգաբանվում է խիստ պարզունակ տարբերակով` հայկական աղբյուրների նյութերի անտեսմամբ։ Այսպես, 4-րդ դարի սկզբին` հայոց և վրաց քրիստոնեական դարձի շրջանում Գուգարաց աշխարհը Ջավախքի հետ միասին շարունակում էր մնալ հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից` բդեշխություններից մեկը։ Նրա տիրակալ բդեշխը, որին անվանում էին ՙմյուս բդեշխ՚, առանձնակի դիրք ու ազդեցություն ուներ հայոց արքունիքում։ Հատկանշական է, որ նա այն 16 մեծամեծների թվում էր, որոնք Տրդատ III Մեծի հրամանով Գրիգորին` հայոց ապագա առաջին կաթողիկոսին ուղեկցել են Կեսարիա` այնտեղ վերջինիս ձեռնադրության նպատակով։ Իր հերթին բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին Ջավախքի Վարձավունի նախարարները։ Վարձավունիները III, IV դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը։ ՙԳահնամակում՚ նրանք 70 նախարարների մեջ հիշատակվում են 23 րդը։ Պատերազմի ժամանակ Հայաստանի չորս զորավարություններից Արևելյան ուղղության զորքերի մեջ նրանք ունեցել են 200 զինվոր։ Ըստ Ղևոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաև Վարձունիք և Վերձառունիք անուններով։ Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը։ Ղ. Ալիշանի վերջին պնդման համար հավանաբար հիմք է ծառայել Վարդան Բարձրբերդցի պատմիչի գրի առած մի ավանդապատում, որի համաձայն ,,Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի` յայնժամ Ճոնեացն կոչիւր,, ։ Այդ ամենահզոր, հիվանդություններ բուժող խսրբոյն Ճոնին և ունի գիր հայերէն յաջ թևն,, ։ Այսպիսով, XXI դարերի Վարձիա քաղաքի անունը ծագել աչը, որ ,,է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ և կամ Բարսղի է Գուգարաց բդեշխության Վարձավունի նախարարական տան և Վարձունիք տեղանունից, որոնց վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են առնվազն IV դարին։

Photographies by:
Statistics: Position
902
Statistics: Rank
122189

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
649573821Click/tap this sequence: 3975

Google street view

Where can you sleep near Վարձիա ?

Booking.com
490.003 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 52 visits today.