Красная площадь

( Կարմիր հրապարակ )

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապարակ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Մոսկվայի գլխավոր հրապարակը։ Կազմավորվել է 15-րդ դարի 90-ական թվականերին, կոչվել է «Տորգ» կամ «Պոժար», իսկ 17-րդ դարի 2-րդ կեսից՝ «Կրասնայա» (գեղեցիկ)։ Սկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրամաններ։ Արևմտքից Կարմիր հրապարակ սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեմլի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հարավից՝ Վասիլի Երանելու տաճարով (1555–60): 1812 թվականի հրդեհից հետո Կարմիր հրապարակի կոմպոզիցիան վերափոխվել է Օ. Ի. Բովեի նախագծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը)։ 1818-ին կանգնեցվել է Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանը (քանդակագործ՝ Ի. Մարտոս)։ 19-րդ դարի վերջին կառուցվել են Պատմական թանգարանը ...Կարդալ ավելին

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապարակ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Մոսկվայի գլխավոր հրապարակը։ Կազմավորվել է 15-րդ դարի 90-ական թվականերին, կոչվել է «Տորգ» կամ «Պոժար», իսկ 17-րդ դարի 2-րդ կեսից՝ «Կրասնայա» (գեղեցիկ)։ Սկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրամաններ։ Արևմտքից Կարմիր հրապարակ սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեմլի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հարավից՝ Վասիլի Երանելու տաճարով (1555–60): 1812 թվականի հրդեհից հետո Կարմիր հրապարակի կոմպոզիցիան վերափոխվել է Օ. Ի. Բովեի նախագծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը)։ 1818-ին կանգնեցվել է Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանը (քանդակագործ՝ Ի. Մարտոս)։ 19-րդ դարի վերջին կառուցվել են Պատմական թանգարանը (1875–1881, ճարտարապետ Վ. Շերվուդ և ուրիշներ), նոր՝ Վերին առևտրական շարքերը (1889–93, ճարտ. Ա. Պոմերանցև, այժմ՝ պետ. հանրախանութ)։ 1924–1930 թվականերին ճարտարապետ Ա. Շչուսևի նախագծով կառուցվել է Վլադիմիր Լենինի դամբարանը, որը դարձել է Կարմիր հրապարակի ճարտարապետական անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կարմիր հրապարակ մայրաքաղաքի աշխատավորների ցույցերի, զինվորական շքերթների, տոնակատարությունների վայր է։ Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ կոմունիստական կուսակցության, սովետական պետության, գիտության և մշակույթի, միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչների շիրիմներն են, իսկ պարսպի մեջ՝ աճյունասափորները:

Պատմություն

Հնում Կրեմլի պարսպի մոտ, նրա հյուսիսային կողմում, առաջացավ Մոսկվայի գլխավոր առևտրական հրապարակը, որը երկար ժամանակ կոչվում էր Տորգ (առևտուր, շուկա)։ 1571 թ. տեղի ունեցած ամենակուլ հրդեհից հետո, որի ժամանակ այրվեցին բոլոր կրպակները, հրապարակն սկսեցին անվանել Պոժար (Հրդեհ)։ 17-րդ դարում այն ստացավ <<Կրասնայա>> անունը, որը ռուսերենում նշանակում է գեղեցիկ։ Մեծ Հոկտեմբերից հետո այդ անվանումը նոր իմաստ ստացավ։ Այն կապում են դրոշի կարմիր գույնի հետ, որը դարձավ սոցիալիստական հասարակության խորհրդանիշը։

1941 թ. նոյեմբերի 7-ին, երբ ֆաշիստական բանակը Մոսկվայի մատույցներում էր, Կարմիր հրապարակում կայացավ Կարմիր բանակի շքերթը, որի մասնակիցները հենց այդտեղից գնացին պաշտպանելու մայրաքաղաքը։ Իսկ 1945թ. հունիսի 24-ին հաղթանակած ռազմիկները Կարմիր հրապարակ եկան Հաղթանակի շքերթի և Վ.Ի Լենինի դամբարանի պատվանդանին նետեցին ֆաշիստական ատելի սվաստիկայով դրոշները։

Աղբյուր

«Ինչ է, ով է», խմբագիր՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1984.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334)։ CC-BY-SA-icon-80x15.png 
Photographies by:
Statistics: Position
685
Statistics: Rank
270814

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
521638479Click/tap this sequence: 9451
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կարմիր հրապարակ ?

Booking.com

What can you do near Կարմիր հրապարակ ?

8.736.154 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 9.047 visits today.