Helmcken Falls

( Հելմկեն ջրվեժ )

Հելմկենի ջրվեժը (Կանադա, Բրիտանական Կոլումբիա) գտնվում է Ուելս Գրեյ նահանգային զբոսայգու տարածքում, Մարթլ գետի վրա։ Ունի 141 մ (463 ոտնաչափ) բարձրություն։ Հելմկեն ջրվեժի պաշտպանությունը Ուելս Գրեյ նահանգային պարկի ստեղծման (1939 թվական) պատճառներից մեկն էր։

Հելմկենի ջրվեժը բարձրությամբ Կանադայի չորրորդ ջրվեժն է։ Այն չափվում է առանց կտրտումների, այսինքն՝ ընդհանուր ուղիղ անկմամբ։ Կանադայի ավելի բարձր ջրվեժներն են Հանլենը՝ Թվիդսմուիր նահանգային պարկում, Տակակկավ ջրվեժը՝ Յոհո ազգային պարկում և Դելլա ջրվեժը՝ Ստրատկոնայի նահանգային պարկում։ Այս բոլորը Բրիտանական Կոլումբիայում են։

Մարթլ գետի վրա կան վեց այլ ջրվեժներ, որոնք գտնվում են Հելմկեն ջրվեժի վերին հոսանքում։ Մյուսներն են՝ Մաշբաուլը, Դաուսոնը, Մաջերասը, Հորսշուն, Միդոուն և ՄաքԴոգալը։ Միայն Հելմկենի, Մուշբաուլի և Դոուսոնի ջրվեժներն ունեն մեքենայի ճանապարհ։ Մաջերաս, Հորսշու և ՄաքԴոգալ կարելի է հասնել միայն հետիոտնի համար նախատեսված ճանապարհներով։ Միդոու ջրվեժը հնարավոր է տեսնել միայն օդից, մնացած դեպքերում բավականի...Կարդալ ավելին

Հելմկենի ջրվեժը (Կանադա, Բրիտանական Կոլումբիա) գտնվում է Ուելս Գրեյ նահանգային զբոսայգու տարածքում, Մարթլ գետի վրա։ Ունի 141 մ (463 ոտնաչափ) բարձրություն։ Հելմկեն ջրվեժի պաշտպանությունը Ուելս Գրեյ նահանգային պարկի ստեղծման (1939 թվական) պատճառներից մեկն էր։

Հելմկենի ջրվեժը բարձրությամբ Կանադայի չորրորդ ջրվեժն է։ Այն չափվում է առանց կտրտումների, այսինքն՝ ընդհանուր ուղիղ անկմամբ։ Կանադայի ավելի բարձր ջրվեժներն են Հանլենը՝ Թվիդսմուիր նահանգային պարկում, Տակակկավ ջրվեժը՝ Յոհո ազգային պարկում և Դելլա ջրվեժը՝ Ստրատկոնայի նահանգային պարկում։ Այս բոլորը Բրիտանական Կոլումբիայում են։

Մարթլ գետի վրա կան վեց այլ ջրվեժներ, որոնք գտնվում են Հելմկեն ջրվեժի վերին հոսանքում։ Մյուսներն են՝ Մաշբաուլը, Դաուսոնը, Մաջերասը, Հորսշուն, Միդոուն և ՄաքԴոգալը։ Միայն Հելմկենի, Մուշբաուլի և Դոուսոնի ջրվեժներն ունեն մեքենայի ճանապարհ։ Մաջերաս, Հորսշու և ՄաքԴոգալ կարելի է հասնել միայն հետիոտնի համար նախատեսված ճանապարհներով։ Միդոու ջրվեժը հնարավոր է տեսնել միայն օդից, մնացած դեպքերում բավականին դժվար է։

Photographies by:
Statistics: Position
706
Statistics: Rank
281796

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
938541672Click/tap this sequence: 5129
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հելմկեն ջրվեժ ?

Booking.com
8.732.881 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.774 visits today.