Glacier National Park (Canada)

( Գլեյշեր (ազգային պարկ) )

Գլեյշեր ազգային պարկ (անգլ.՝ Glacier National Park, МФА: [ˈɡleɪ.si.ɚ ˈnæʃ.nəl pɑːɹk]), տեղակայված է Ժայռոտ լեռներում, ԱՄՆ Մոնտանա նահանգի տարածքում, Կանադայի Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգների հետ սահմանին։ Պարկի մակերեսը կազմում է 4101 կմ²։

Առաջին մարդիկ սկսել են ապրել ազգային պարկի ներկայիս տարածքում դեռևս 10.000 տարի առաջ։ Այս տարածքներ եվրոպացիների գալուց պահին, մայրցամաքային ջրբաժանից արևմուտք ընկած տարածքները պատկանում էին սալիշներին (անգլ.՝ Salish peoples), իսկ արևելք ընկածները՝ սև ոտավորներին (անգլ.՝ Blackfoot Confederacy, Niitsitapi or Siksikaitsitapi)։ Ազգային պարկը հիմնադրվել է 1910 թվականի մայիսի 11-ին։ Գրեթե պարկի ստեղծումից անմիջապես հետո սկսեցին ակտիվորեն զարգանալ նաև ենթակառուցվածքները՝ այդ թվում հյուրանոցները, շալեները, ավտոճանապարհները և այլն։ Գլեյշեր ազգային պարկն ունի ավելի քան 130 լճեր, որոնք ունեն անուններ. նրանցից ամենախոշորը Մաքդոնալդ լիճն է։ ...Կարդալ ավելին

Գլեյշեր ազգային պարկ (անգլ.՝ Glacier National Park, МФА: [ˈɡleɪ.si.ɚ ˈnæʃ.nəl pɑːɹk]), տեղակայված է Ժայռոտ լեռներում, ԱՄՆ Մոնտանա նահանգի տարածքում, Կանադայի Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգների հետ սահմանին։ Պարկի մակերեսը կազմում է 4101 կմ²։

Առաջին մարդիկ սկսել են ապրել ազգային պարկի ներկայիս տարածքում դեռևս 10.000 տարի առաջ։ Այս տարածքներ եվրոպացիների գալուց պահին, մայրցամաքային ջրբաժանից արևմուտք ընկած տարածքները պատկանում էին սալիշներին (անգլ.՝ Salish peoples), իսկ արևելք ընկածները՝ սև ոտավորներին (անգլ.՝ Blackfoot Confederacy, Niitsitapi or Siksikaitsitapi)։ Ազգային պարկը հիմնադրվել է 1910 թվականի մայիսի 11-ին։ Գրեթե պարկի ստեղծումից անմիջապես հետո սկսեցին ակտիվորեն զարգանալ նաև ենթակառուցվածքները՝ այդ թվում հյուրանոցները, շալեները, ավտոճանապարհները և այլն։ Գլեյշեր ազգային պարկն ունի ավելի քան 130 լճեր, որոնք ունեն անուններ. նրանցից ամենախոշորը Մաքդոնալդ լիճն է։ Երկրաբանական տեսանկյունից պարկի տարածքի զգալի մասը գտնվում է Լյուիսի շերտային վերաշարժի վրա։ 2010 թվականի տվյալներով Գլեյշեր պարկում կար 37 սառցադաշտ։ Գիտնականները պնդում են, որ եթե հալոցքների ներկայիս միտումը պահպանվի, ուրեմն արդեն 2020 թվականին դրանք ամբողջությամբ հալված կլինեն։ Հյուսիսում Գլեյշերը սահմանակից է կանադական Ուոթերթոն Լեյքս ազգային պարկին. այս երկու բնապահպանական տարածքները միասին հայտնի են, որպես Ուոթերթոն-Գլեյշեր աշխարհի պարկ։ 1976 թվականին Գլեյշերը ճանաչվեց կենսոլորտային արգելավայր, իսկ 1995 թվականին երկու պարկերը միասին ճանաչվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ազգային պարկի տարածքում աճում են բույսերի 1132 տեսակ։ Այստեղ ապրում են կաթնասունների 62, թռչունների 260, երկկենցաղների 6, սողունների 3 և քաղցրահամ ջրերում ապրող ձկների 23 տեսակներ։ Շատ տարածված են այնպիսի խոշոր կաթնասուններ, ինչպիսին են գրիզլին, ամերիկյան սև արջը, կանադական լուսանը, որմզդեղնը, կուղխը, ձյունե այծը, հաստակոտոշը և այլն։ 2003 թվականի անտառային հրդեհներից տուժել էր պարկի տարածքի 10 %-ը։

Photographies by:
Statistics: Position
1519
Statistics: Rank
80659

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
436279185Click/tap this sequence: 4211

Google street view

Where can you sleep near Գլեյշեր (ազգային պարկ) ?

Booking.com
487.356 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 41 visits today.