Kootenay National Park

( Կուտնեյ ազգային պարկ )

Կուտնեյ ազգային պարկ (անգլ.՝ Kootenay National Park), գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարավարևելյան հատվածում։ Զբաղեցնում է կանադական ժայռոտ լեռներից 1406 կմ2 տարածք և կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտի մի մաս։ Հարավարևելյան մուտքի մոտ պարկը գտնվում է 918 մետր բարձրության վրա, Դելտաֆորմ լեռների հատվածում՝ 3424 մետր բարձրության։ Կուտնեյը Կանադական ժայռոտ լեռների սահմանային չորս լեռնային պարկերից մեկն է. մյուս երեք ազգային պարկերն են՝ Բանֆ ազգային պարկ (արևելք), Յոհո ազգային պարկ (հյուսիս), Ջասպեր ազգային պարկ, որը Կուտնեյի հետ սահման չունի։

Պատմություն

Ի սկզբանե կոչվել է «Կուտնեյ դոմինիոն պարկ», ստեղծվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիա նահանգի և Կանադայի դաշնային կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում՝ կառուցելու մայրուղի ավտոճանապարհի ցանկացած կողմի հողատարածքի փոխարեն։ 94 կիլոմետր երկարությամբ նորակառույց Բանֆ-Ուինդերմեր մայրուղու երկու կողմերում կառուցված 8 կիլոմետր երկարությամբ հողատարածքը դարձավ ազգային պարկ։

Հազարավոր տարիներ պարկի տարածքը եղել է կուտնեյ (կամ կտունահա) և քինբասքեթ հնդկական համայնքների բնակության ավանդական վայր։ Հնագետների կարծիքով` լեռներում տեղակայված են եղել սեզոնային որսորդական կայանատեղեր։ Բացի այդ, հնդկացիները պարբերաբար հատում էին սարերը՝ լեռների արևելքում գտնվող հարթավայրերում բիզոններ որսալու համար[1]։

Այգին բաց է տարվա բոլոր եղանակներին, հիմնական զբոսաշրջային շրջանը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, ճամբարային արշավները սկսվում են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ, սահմանափակ ձմեռային արշավ հնարավոր է միայն Դոլ Վարդեն ճամբարում։

Պարկի անունը գալիս է Կուտնեյ գետի անունից, որն այգով հոսող երկու հիմնական գետերից մեկն է, մյուսը Վերմիլիոն գետն է։ Մինչ Վերմիլիոն գետն ամբողջովին գտնվում է այգու ներսում, Կուտնեյ գետի ակունքը գտնվում է պարկի սահմանից դուրս և պարկ է հոսում անցնելով Ժայռոտ լեռներ ջրուղին՝ ի վերջո միանալով Կոլումբիա գետին։ BC Highway 93 մայրուղին (Բանֆ-Ուինդերմեր մայրուղի) երկու գետերի երկայնքով անցնում է զբոսայգու միջով։

Պարկի տարածքում տեղակայված և երկաթով հարուստ սառն աղբյուրները վաղուց են գրավել հնդկացիներին լեռների տարբեր կողմերից։ Այս վայրում արդյունահանվում էր «կարմիր հողը», կամ կարմիր օքրան նկարչության համար։ 20-րդ դարի սկզբում կատարվում էր կարմիր օքրայի առևտրային արդյունահանումը։

«From Cactus to Glacier» (անգլերեն)։ Парки Канады։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-04-05 
Photographies by:
Statistics: Position
775
Statistics: Rank
135407

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
325698147Click/tap this sequence: 5878

Google street view

Where can you sleep near Կուտնեյ ազգային պարկ ?

Booking.com
487.356 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 41 visits today.