فاس البالي

( Ֆես էլ-Բալի )

Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي‎‎), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով: Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում: Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը: Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը:

1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ֆեսի մեդինա անվամբ: Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար:

Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաք...Կարդալ ավելին

Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي‎‎), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով: Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում: Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը: Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը:

1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ֆեսի մեդինա անվամբ: Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար:

Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաքային շրջաններից մեկը:

Պատմություն
 
Կաշվե արտադրությունները Ֆեսում

Իր ստեղծած կայսրության մայրաքաղաքի համար Իդրիս իբն Աբդուլլահը որոշել է կառուցել նոր քաղաք` Ֆես գետի ափին` 789 թվականին: Նրա առաջին բնակիչներից շատերը փախստականներ էին, ովքեր փախել էին Կորդովայի (ժամանակակից Իսպանիա) հեղափոխությունից[1]: Սակայն 809 թվականին նրա որդի Իդրիս II-ը որոշել է հիմնադրել սեփական մայրաքաղաք՝ Ֆես գետի հակառակ ափին: Բազմաթիվ փախստականներ, որոնք փախել էին Կայրուանի (ժամանակակից Թունիս) հեղափոխությունից, որոշել էին բնակություն հաստատել նոր քաղաքում[1]:

Չնայած նրան, որ քաղաքները բաժանված էին միայն համեմատաբար ոչ մեծ գետով, նրանք զարգանում էին առանձին և դարձան երկու առանձին քաղաք, մինչև որ նրանք չմիավորվեցին 11-րդ դարում Ալ-Մորավիդների կողմից:

Ֆեսի զարգացման գործում մեծ դեր ունեին փախստականները: Ալ-Կարաուին համալսարանը` 859 թվականին կառուցված թունիսյան փախստականի կողմից, այժմ համարվում է ամենահին մշտապես գործող համալսարանն աշխարհում[2]:

Ալ-Մորավիդների թագավորության օրոք Ֆեսը կորցրել է իր մայրաքաղաքային կարգավիճակը` Մարաքեշի հիմնադրումից և մայրաքաղաքը այնտեղ տեղափոխելուց հետո:

Ալ-Մորավիդները քանդեցին Ֆես էլ-Բալիի մեծ մասը, սակայն կարողացան ստեղծել ժամանակակից Ֆես էլ-Բալին, երբ նրանք միավորեցին Ֆես գետի երկու ափի քաղաքները` կառուցելով կամուրջներ գետի վրայով:

Ալ-Մոհադների թագավորության օրոք Ֆեսը բարգավաճ առևտրային քաղաք էր, չնայած որ մայրաքաղաք չէր: Նրա բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 000 մարդ, ինչը դառձնում էր Ֆեսն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը[3]:

Ալ-Մորավիդներին Մարոկկոյում հաղթելուց հետո Մարինիները կրկին տեղափոխեցին մայրաքաղաքը Մարաքեշից Ֆես[4]: Դա նշանավորել է ծաղկման խոշորագույն ժամանակաշրջանի սկիիզբ Ֆես էլ-Բալիի պատմության մեջ[4]: Երբ 1276 թվականին Մարինիները տեղափոխել են մայրաքաղաքը Ֆես, նրանք սկսեցին կառուցել նոր քաղաք` հին քաղաքի պատերից դուրս: Սկզբում կոչվում էր սպիտակ քաղաք[4], բայց որոշ ժամանակ անց ստացավ նոր անվանում` Ֆես Ջդիդ կամ Նոր Ֆես: Հենց այդ ժամանակ Ֆես էլ-Բալին կամ Հին Ֆեսը, ստացավ իր ներկայիս անվանումը:

Ֆես էլ-Բալիի գլխավոր ճարտարապետական հուշարձանների մեծ մասը կառուցվել է Մարինիների թագավորության օրոք: 14-րդ դարում նրա կազմի մեջ ընդգրկվել է մելլան:

↑ 1,0 1,1 «History of Fes»։ www.macalester.edu  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ unesco անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: https://books.google.com/books?id=hEvCpNW2qBwC&pg=PA252 Morocco 2009 (p.252) ↑ 4,0 4,1 4,2 «Fes, Morocco, Time Line of Morocco History, Morocco Weather Information; Latitude 34 North - Cities»։ www.lat34north.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին։ Վերցված է 2019-12-05 
Photographies by:
Bernard Gagnon - CC BY-SA 3.0
Statistics: Position
2114
Statistics: Rank
58609

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
946578231Click/tap this sequence: 9631
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ֆես էլ-Բալի ?

Booking.com
491.596 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 68 visits today.