جامعة القرويين

( Ալ-Կարաուին )

Ալ-Կարաուին (արաբ․՝ جامعة القرويين‎‎, ֆր.՝ Université Al-Karaouine), համալսարան Մարոկոյի Ֆես քաղաքում։ Հիմնադրվել է Ֆաթիմա ալ-Ֆիխրին 859 թվականին, համարվում է իսլամական աշխարհի հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։ Համալսարանը տվել է բազում գիտնականներ, փիլիսոփաներ, աստվածաբաններ, որոնք զգալի ազդեցություն են թողել մուսուլմանական և համաշխարհային մշակույթի վրա։ Գինեսի ռեկորդների գրքում համալսարանը ճանաչվել է աշխարհի՝ մշտապես գործող հնագույն ուսումնական հաստատությունը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն եվրոպական ավանդույթների՝ արաբական հնագույն «համալսարանները» մինչև վերջին ժամանակներս հաստատության անունից ավարտական վկայականներ չեն տրամադրել։ Միայն 1947 թվականին Ալ-Կարաունին դարձավ համալսարան եվրոպական ըմբռնմամբ։

Պատմություն

859 թվականին Թունիսում բնակություն հաստատած Ալ-Ֆիխրի ընտանիքը Ֆեսում հիմնում է մզկիթ, որը շուտով վերածվում է հոգևոր կրթության կենտրոնի[1][2]։ Մարոկոյի սուլթանների հովանավորության շնորհիվ՝ համալսարանն անընդհատ ընդլայնվել է ՝ ներառելով գիտության նոր բնագավառներ։ Աստվածաբանությանը զուգընթաց ուսումնասիրվել են նաև քերականություն, հռետորություն, տրամաբանություն, բժշկություն, մաթեմատիկա, աստղագիտություն, քիմիա, պատմություն, երկրաչափություն և երաժշտություն։

Միջնադարում Ալ-Կարաունին մեծ դեր է ունեցել քրիստոնեական Եվրոպայի և մուսուլմանական Արևելքի մշակութային կապերի զարգացման վրա։ Համալսարանին են կապված եղել այնպիսի գիտնականներ ու փիլիսոփաներ, ինչպիսիք են Իբն Արաբին, Իբն Խալդունը, Ալ-Իդրիսին, Մայմոնիդը, Լև Աֆրիկանցին։ Այստեղ շարունակաբար մաթեմատիկա է ուսումնասիրել Հռոմի պապ Սիլվեսթեր Երկրորդը[3]։

Meri, Josef W. (ed.): Medieval Islamic Civilization: An Encyclopedia, Vol. 1, A–K, Routledge, ISBN 978-0-415-96691-7, p. 257 (entry "Fez") Lulat, Y. G.-M.: A History Of African Higher Education From Antiquity To The Present: A Critical Synthesis Studies in Higher Education, Greenwood Publishing Group, 2005, ISBN 978-0-313-32061-3, p. 70: Crowe Felicity, Goddard Jolyon, Hollingum Ben, MacEachern Sally, Russell Henry, eds. (2011)։ Modern Muslim Societies։ Muslim World։ New York, NY: Marshall Cavendish Reference։ էջ 93։ ISBN 978-0-7614-7927-7։ Վերցված է նոյեմբերի 24, 2015 
Photographies by:
Momed.salhi - CC BY-SA 4.0
Statistics: Position
135
Statistics: Rank
375728

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
834125796Click/tap this sequence: 5445

Google street view

Where can you sleep near Ալ-Կարաուին ?

Booking.com
489.928 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 93 visits today.