Context of Սիրիա

Սիրիա (արաբ․՝ سوريا‎‎‎՝ Սուրիա), պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية‎‎ ալ-Ջումհուրիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արևելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Արևմուտքում սահմանակից է Լիբանանին (375 կմ) ու Միջերկրական ծովին (Սիրիայի առափնեայ գիծը` Միջերկրական ծովի հետ` 193 կմ է), հարավում՝ Իսրայելին (76 կմ) ու Հորդանանին (375 կմ), արևելքում՝ Իրաքին (605 կմ) և հյուսիսում՝ Թուրքիային (822 կմ)։ Այսպիսով, Սիրիայի ցամաքային սահմանագծի մեծ մասը կազմում է սիրիա-թուրքական սահմանը։ Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կիպրոս կղզին։

Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է և Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։ Բաժանված է տասնչորս մարզի՝ «մուհաֆազա»-յի (արաբ․՝ محافظة‎‎), որոնք էլ իրենց հերթին կազմված են 65 գավառներից՝ «մենտակադոն»-ներից (արաբ․՝ منطقة...Կարդալ ավելին

Սիրիա (արաբ․՝ سوريا‎‎‎՝ Սուրիա), պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية‎‎ ալ-Ջումհուրիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արևելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Արևմուտքում սահմանակից է Լիբանանին (375 կմ) ու Միջերկրական ծովին (Սիրիայի առափնեայ գիծը` Միջերկրական ծովի հետ` 193 կմ է), հարավում՝ Իսրայելին (76 կմ) ու Հորդանանին (375 կմ), արևելքում՝ Իրաքին (605 կմ) և հյուսիսում՝ Թուրքիային (822 կմ)։ Այսպիսով, Սիրիայի ցամաքային սահմանագծի մեծ մասը կազմում է սիրիա-թուրքական սահմանը։ Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կիպրոս կղզին։

Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է և Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։ Բաժանված է տասնչորս մարզի՝ «մուհաֆազա»-յի (արաբ․՝ محافظة‎‎), որոնք էլ իրենց հերթին կազմված են 65 գավառներից՝ «մենտակադոն»-ներից (արաբ․՝ منطقة‎‎), վերջիններս՝ 284 շրջաններից՝ «նահիեթուն» (արաբ․՝ ناحية‎‎)։ Մարզի՝ մուհաֆազ-ի կարգավիճակ ունի նաև մայրաքաղաք Դամասկոսը։

Սիրիայի քաղաքների թիվն անցնում է 200-ից, որոնցից առավել նշանավոր են Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան և Դեր Զորը։ Ծովափնյա քաղաքներից Լաթակիան երկրի խոշորագույն տնտեսական, իսկ Տարտուսը՝ առողջարանային նավահանգիստներն են։

1963 թվականի ապրիլյան հեղափոխությունից սկսած՝ երկրում իշխում է Բաաս կամ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը (արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي‎‎՝ հիզբ ալ-Բաաս ալ-արաբի ալ-իշթիրաքի)։ 2011 թվականին սկսել է սիրիական ճգնաժամը։ Վերջինս խլել է 160 000 մարդու կյանք, դրա պատճառով երկիրը լքել են 2 600 000 քաղաքացիներ։ 2013 թվականին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասը անցնում է ինքնահռչակ Իրաքի և Լևանտի իսլամական պետության վերահսկողության տակ։

More about Սիրիա

Basic information
  • Native name سوريا
  • Calling code +963
  • Internet domain .sy
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 1.43
Population, Area & Driving side
  • Population 23865423
  • Տարածք 185180
  • Driving side right

Phrasebook

Ջուր
ماء
Ելք
مخرج
Մուտք
مدخل
Օգնություն!
مساعدة!
Փակված է
مغلق
Արգելված
ممنوع
Wifi
واي فاي
Հրել
يدفع
Խմեք
يشرب

Where can you sleep near Սիրիա ?

Booking.com
8.843.308 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.764 visits today.