Context of Կորեա

Կորեա, տարածաշրջան Արևելյան Ասիայում, ներառում է Կորեական թերակղզին, Ջեջու կղզին և մի շարք փոքր կղզիներ թերակղզու մոտ։ Կորեան 1948 թվականից բաժանված է երկու ինքնիշխան պատությունների` Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա։ Կորեան հյուսիս արևելքից սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից` Չինաստանին և արևելքում Կորեական նեղուցով ու Ճապոնական ծովով անջատված է Ճապոնիայից։

1-ին հազարամյակի առաջին կեսին Կորեան բաժանված էր երեք մրցակից պետությունների միջև` Գոգուրեո, Պեկչե և Սիլլա, որոնք միասին կոչվում էին «Կորեայի երեք թագավորություններ»։ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Սիլլան պարտության մատնեց և նվաճեց Պեկչեն և Գոգուրեոն, և սկսվեց «Միացյալ Սիլլա»-յի ժամանակաշրջանը։ Այնուամենայնիվ հյուսիսում նախկին Գոգուրեոյի տարածքում ձևավորվեց Բոհայ պետությունը։ Միացյալ Սիլլան փլուզվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում և ձևավորվեց Ուշ երեք կորեական թագավորությունները։ 1-ին հազարմյակի վերջում Գոգուրեոն վերաձևավորվեց որպես Գորյո և պարտության մատնեց մյուս երկու պետություններին և միավորեց Կ...Կարդալ ավելին

Կորեա, տարածաշրջան Արևելյան Ասիայում, ներառում է Կորեական թերակղզին, Ջեջու կղզին և մի շարք փոքր կղզիներ թերակղզու մոտ։ Կորեան 1948 թվականից բաժանված է երկու ինքնիշխան պատությունների` Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա։ Կորեան հյուսիս արևելքից սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից` Չինաստանին և արևելքում Կորեական նեղուցով ու Ճապոնական ծովով անջատված է Ճապոնիայից։

1-ին հազարամյակի առաջին կեսին Կորեան բաժանված էր երեք մրցակից պետությունների միջև` Գոգուրեո, Պեկչե և Սիլլա, որոնք միասին կոչվում էին «Կորեայի երեք թագավորություններ»։ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Սիլլան պարտության մատնեց և նվաճեց Պեկչեն և Գոգուրեոն, և սկսվեց «Միացյալ Սիլլա»-յի ժամանակաշրջանը։ Այնուամենայնիվ հյուսիսում նախկին Գոգուրեոյի տարածքում ձևավորվեց Բոհայ պետությունը։ Միացյալ Սիլլան փլուզվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում և ձևավորվեց Ուշ երեք կորեական թագավորությունները։ 1-ին հազարմյակի վերջում Գոգուրեոն վերաձևավորվեց որպես Գորյո և պարտության մատնեց մյուս երկու պետություններին և միավորեց Կորեական թերակղզին որպես միացյալ անկախ պետություն։ Նույն ժամանակ Բոհայը փլուզվեց և նրա վերջին թագաժառանգ արքայազնը փախավ հարավ դեպի Գորյո։ Գորյոն, որի անվանումը տառադրաձվեց ժամանակակից Կորեայի, բարձր մշակութային պետություն էր։ Սակայն մոնղոլների բազմակի արշավանքները 13-րդ դարում զգալի թուլացրեցին երկիրը և մի քանի տասնամյակ պայքարից հետո համաձայնվեցին դառնալ վասալ պետություն։ Գոնմին Արքայի ռազմական ապստամբությամբ վերջ դրվեց մոնղոլների քաղաքական ազդեցությունը Գորյոյում և դրան հաջորդեց քաղաքական պայքար և Գորյոն դարձավ գեներալ Տհեջոյի հեղաշրջման զոհը, ով հիմնադրեց Չոսոն պետությունը 1392 թվականի հուլիսի 17-ին։

Չոսոնի ժամանակաշրջանի առաջին 200 տարին համեմատաբար խաղաղ էր։ Այս ընթացքում Սեջոնգ Մեծ ստեղծեց կորեերեն այբուբենը 15-րդ դարում և մեծացրեց Կոնֆուցիականության ազդեցությունը։ Տոհմի կառավարմեն հետագա տարիներին Կորեան իր մեկուսական քաղաքականության պատճառով Արևմուտքի կողմից ստացավ «Լքյալ թագավորություն» մականունը։ 19-րդ դարի վերջին Կորեան դարձավ կայսերական Ճապոնիայի գլխավոր նպատակներից մեկը։ Առաջին սինո-ճապոնական պատերազմից հետո 1910 թվականին Կորեան բռնակցվեց Ճապոնիային և մնաց նրա տիրապետության տակ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

1945 թվականին ԽՍՀՄ-ը և Միացյալ Նահանգները Ճապոնիայի կապիտուլացիայից հետո համաձայնվեցին բաժանել Կորեան 38-րդ զուգահեռականով։ Հյուսիսը գտնվում էր ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ, իսկ հարավը` ԱՄՆ-ի։ Հետագայում այս երկու տարածքներում ձևավորվեցին երկու առանձին անկախ պատություններ` Հյուսիսային և Հարավային Կորեաները։

Phrasebook

Քաշեք
당기다
Օգնություն!
돕다!
Խմեք
마시다
Ուրախ եմ ծանոթանալու համար
만나서 반갑습니다
Գարեջուր
맥주
Ջուր
Ներեցեք
실례합니다
Կանայք
여성
Բաց
열려 있는
Wifi
와이파이
Սնունդ
음식
Անունդ ինչ է?
이름이 뭐에요?

Where can you sleep near Կորեա ?

Booking.com
8.841.208 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.664 visits today.