경주 양동마을
( Յանգդոնգ )Յանգդոնգ (հանգըլ՝ 양동마을), Չոսոնների դինաստիայի ժամանակների կորեական ավանդական գյուղ, որը գտնվում է Կորեայի Հանրապետության Կյոնջու քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ Հյուսիսային Գյոնգսանգում։
Յանգդոնգը հիմնադրվել է 15-րդ դարում, այն Կորեայի մշակույթի կարևոր մասն է համարվում` պահպանելով Չոսոնի ժամանակաշրջանի բազմաթիվ ճարտարապետական շենքեր և ժողովրդական սովորույթներ։ Գյուղը նաև մի տարածք է, որը պահպանել է կորեական ազնվականության՝ յանբանների կենցաղի հետ կապված բազմաթիվ գտածոներ։
Բնակավայրը 2010 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտերի ցանկում` մեկ այլ ավանդական գյուղի` Հահվեի հետ միասին։
Photographies by:
- Public domain
Zones
Statistics: Position
5043
Statistics: Rank
68714
Ավելացնել նոր մեկնաբանություն