Context of Կատալոնիա

Կատալոնիա, պաշտոնապես՝ Կատալոնիայի ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat autònoma de Catalunya, իսպ.՝ Comunidad autónoma de Cataluña), միապետական Իսպանիայի կազմում միավորվող ինքնավար համայնք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Կատալոնիային շնորհված է ներքին ինքնավարություն, որն իրականացվում է ժեներալիտետի միջոցով։ Ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որն ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանության գլուխը Կատալոնիայի նախագահն է, որը կատարում է ինքնավար համայնքի ղեկավարի գործառույթներ։ Կառավարման ապարատի անբաժան մասն է կազմում միապալատ խորհրդարանը, որն էլ ընտրում է կառավարության ղեկավարին։ Դատական իշխանությունը անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Կատալոնիան վարչականորեն բաժանված է չորս նահանգների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Լլեյդայի և Տառագոնայի։ Վարչական կենտրոնը Բարսելոնան է, որը Իսպանիայի Թագավո...Կարդալ ավելին

Կատալոնիա, պաշտոնապես՝ Կատալոնիայի ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat autònoma de Catalunya, իսպ.՝ Comunidad autónoma de Cataluña), միապետական Իսպանիայի կազմում միավորվող ինքնավար համայնք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Կատալոնիային շնորհված է ներքին ինքնավարություն, որն իրականացվում է ժեներալիտետի միջոցով։ Ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որն ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանության գլուխը Կատալոնիայի նախագահն է, որը կատարում է ինքնավար համայնքի ղեկավարի գործառույթներ։ Կառավարման ապարատի անբաժան մասն է կազմում միապալատ խորհրդարանը, որն էլ ընտրում է կառավարության ղեկավարին։ Դատական իշխանությունը անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Կատալոնիան վարչականորեն բաժանված է չորս նահանգների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Լլեյդայի և Տառագոնայի։ Վարչական կենտրոնը Բարսելոնան է, որը Իսպանիայի Թագավորության երկրորդ և Եվրոպական միության յոթերորդ խոշորագույն քաղաքն է։ Վերջինս համարվում է նաև Կատալոնիայի քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական կենտրոնը։ Աշխարհագրորեն՝ Կատալոնիան գտնվում է Իսպանիայի ծայր արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Ֆրանսիայի Հանրապետությանը և Անդորրային, արևմուտքում՝ Արագոնին, արևելքում՝ Վալենսիային։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կատալոնիայի բնակչությունը կազմում է 7,522,596 մարդ։ Բնակչության մեծամասնությունն իսպանացիներն ու կատալոնացիներն են։ Պաշտոնական լեզուները երեքն են՝ իսպաներենը, կատալաներենը և արաներենը։ Բնակչության կրոնական կազմը բավականին բազմազան է, սակայն ճնշող մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։

Կատալոնիայի տարածքը միջնադարյան ժամանակներից ի վեր միավորվել է իսպանական պետությունների կազմի մեջ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն կռվախնձոր է եղել Իսպանիայի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ձեռք բերել անկախություն և ինքնիշխանություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբերից Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիան աչքի է ընկել իր ազատատենչ գաղափարներով, անջատողական կեցվածքով և ունիտարիստական քաղաքականությանը հակոտնյա դիրքորոշմամբ։ Այս ամենի արդյունքում Կատալոնիան հասել է նրան, որ պաշտոնական Մադրիդը վերջինիս շնորհել է բացառիկ ինքնավարություն, ինչպես նաև կատալաներենը ճանաչել որպես պետական լեզու։ Կատալոնական ազգայնականության դրսևորումներից է վերջինիս տարածքային հավակնությունները Կատալոնական հողերի նկատմամբ, ինչպես նաև այդ տարածքներում ինքնիշխան ազգային պետության ստեղծման վերջիններիս բաղձալի նպատակը։ 2013 թվականի հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունում է «ինքնիշխանության և կատալոնացի ժողովրդի ինքնորոշման մասին հռչակագիր»։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվում է անկախության հանրաքվե, որն ըստ երևույթի հակասում էր Իսպանիայի ազգային օրենսդրությանը։ Ըստ հանրաքվեի հրապարակված արդյունքների՝ բնակչության մեծամասնությունը կողմ էր Կատալոնիայի անկախությանը։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ Կառլես Պուչդեմոնը Կատալոնիան հռչակում է անկախ պետություն՝ հանրապետական կառավարմամբ։ Հոկտեմբերի 21-ին Մարիանո Ռախոն լուծարում է ժեներալիտետը և սահմանադրական դատարանի վճռով Կատալոնիային զրկում ինքնիշխանությունից։ Վերջինիս կարգավիճակը վերականգնվում է 2018 թվականի հուլիսի 2-ին։

More about Կատալոնիա

Basic information
  • Currency Եվրո
  • Native name Catalunya
  • Internet domain .cat
  • Speed limit 120
  • Mains voltage 230V/50Hz
Population, Area & Driving side
  • Population 7747709
  • Տարածք 31895
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Hola
Աշխարհ
Món
Բարեւ աշխարհ
Hola món
Շնորհակալություն
Gràcies
Ցտեսություն
Adéu
Այո՛
Ոչ
No
Ինչպես ես?
Com estàs?
Լավ Շնորհակալություն
Bé gràcies
Ինչ արժե?
Quant costa?
Զրո
Zero
Մեկը
Un

Where can you sleep near Կատալոնիա ?

Booking.com
481.657 visits in total, 9.174 Points of interest, 404 Destinations, 94 visits today.