Casa Batlló

( Բալիոյի տուն )

Բալիոյի տուն (իսպ.՝ Casa Batlló, անվանում են նաև «Ոսկորների տուն»), առանձնատուն, որը կառուցվել է 1877 թվականին Բարսելոնայի Էշամպել թաղամասում` Ամալյեի տան կողքին, տեքստիլի մագնատ Ջոզեպ Բալիո-ի-Կասանովասի համար։

Պատմություն

Մագնատը ցանկանում էր տունը քանդել ու դրա փոխարեն կառուցել նորը, բայց հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին որոշեց վերակառուցել հին տունը (1904-1906)։ Տան նախնական կառուցվածքը պահպանելով՝ Գաուդին երկու նոր ճակատամաս նախագծեց։ Բացի այդ՝ նա ամբողջությամբ փոխեց ներքևի հարկը՝ ստեղծելով նրա համար ինքնատիպ կահույք, ավելացրեց նկուղ, ձեղնահարկ։ Հիմնական ճակատամասը նայում էր Passeig de Gracia պողոտային։ Կան գլխավոր ճակատամասի նշանակության շատ մեկնաբանություններ, բայց ավելի արժանահավատ է Գաուդիի կողմից պաշտված վիշապի կերպարի արտացոլումն այս նախագծում։ Այն խորհրդանշում է Կատալոնիայի հովանավոր Սուրբ Գեորգիի հաղթանակը վիշապի նկատմամբ, որը նման է չարի նկատմամբ բարու հաղթանակին։ Տան ուշագրավ առանձնահատկությունը ուղիղ գծերի բացակայությունն է։ Դրա փոխարեն ակնառու են ալեծածան գծեր, որոնք տեսանելի են ինչպես ճակատամասի դեկորատիվ հատվածներում, այնպես էլ ինտերիերի ձևավորումներում։ 1906 թվականին տան կառուցումը հիմնովին ավարտվում է և այն դառնում է Բալիոիների նստավայրը։ 1983 թվականին արտաքին պատշգամբները վերականգնվել են իրենց նախնական գույնով, իսկ մեկ տարի անց՝ La Mercè միջոցառման ընթացքում լուսավորվել է արտաքին ճակատամասը։ 1993 թվականին տան ներկայիս տերը սկսել է ամբողջ շենքի վերականգնումը։ 1995 թվականից շենքի ավելի քան 2500 քմ տարածք հանձնվել է վարձակալության՝ քաղաքի տարբեր կարևոր միջոցառումների համար։ 2005 թվականին Բալիոյի տունը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
651273984Click/tap this sequence: 1333
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բալիոյի տուն ?

Booking.com

What can you do near Բալիոյի տուն ?

8.762.401 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.583 visits today.