Castells ( Կաստել )

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաստել

Կաստելներ (կատ.՝ castells) կամ «մարդկային դղյակներ», աշտարակ՝ բաղկացած մարդկանցից, որը անցկացվում է Կատալոնիայի փառատոների ժամանակ։ Կաստելերների թիմերը մրցում են իրար հետ՝ կառուցելով առավել բարձր և ամուր աշտարակ։ Ավանդույթը սկիզբ է առել Տառագոնա շրջանում և լայն տարածում է գտել Կատալոնիայի հարավում։ Նմանատիպ արարողություն անցկացվում է Վալենսիայում և անվանվում է մուիշերանգա։ Ավանդույթը սկիզբ է առել հին կրոնական պարից, որը կոչվել է Moixiganga (մուշիգանգա)։ Կատալոնական փառատոնը վալենսիականից տարբերվում է այն բանով, որ կրոնական բնույթ չի կրում, այն ժամանցային է, նպատակը՝ կառուցել բարձր աշտարակ։