Իսլանդական ձի

Իսլանդական ձի, Իսլանդիայում բուծված ձիատեսակ։ Դրա բնորոշ հատկություններն են փոքր աճը (մինչև 144 սմ), ամուր կազմվածքը, կոպտությունը, խոշոր գլուխը, խիտ խոպոպները, երկար բաշը և պոչը։ Ձիերի գույները կարող են տարբեր լինել՝ կարմիր, աշխետ, մոխրագույն, սև, պիսակավոր։ Ճանճկեն ձիեր չկան։

Իսլանդական ձիերը չի կարելի շփոթել Պոնիների հետ՝ անկախ նմանությունից։

Իսլանդական ձիերը հասունանում են ուշ՝ 7-8 տարեկանում, բայց ապրում են երկար՝ մինչև 40 տարի։ Բուծվում են բաց տարածքներում՝ մաքուր օդում։ Միայն ձմռան ամիսներին նրանց պատսպարում են։ Ձիերը չեն վախենում ցուրտ եղանակից, քանի որ նրանք ծածկվում են խիտ մազերով և հազվադեպ են հիվանդանում։

Իսլանդական ձիերը շատ խելացի են։ Լավ զարգացած հավասարակշռության շնորհիվ նրանք կարող են հեշտությամբ հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են սառույցը, սուր քարերը կամ արագ գետերը։ Բնավորությունը հանգիստ է, բարյացակամ։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց պատմության ընթացքում ձիերը չեն հանդիպել գիշատիչներին, նրանք չեն վախենում մարդուց և վստահում են նրան։

Destinations