Context of Հարավաֆրիկյան Հանրապետություն

Այս հոդվածը ժամանակակից պետության մասին է։ Աշխարհագրական երկրամասի համար տե՛ս Հարավային Աֆրիկա հոդվածը։ Տե՛ս նաև Հարավային Աֆրիկա (այլ կիրառումներ)

Հարավաֆրիկյան Հանրապետություն, հաճախակի հանդիպող հապավման տեսքով՝ ՀԱՀ, ինքնիշխան սահմանադրախորհրդարանական հանրապետություն Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։ Բնակչության թիվը կազմո...Կարդալ ավելին

Այս հոդվածը ժամանակակից պետության մասին է։ Աշխարհագրական երկրամասի համար տե՛ս Հարավային Աֆրիկա հոդվածը։ Տե՛ս նաև Հարավային Աֆրիկա (այլ կիրառումներ)

Հարավաֆրիկյան Հանրապետություն, հաճախակի հանդիպող հապավման տեսքով՝ ՀԱՀ, ինքնիշխան սահմանադրախորհրդարանական հանրապետություն Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։ Բնակչության թիվը կազմում է 56 միլիոն մարդ։ Այս ցուցանիշով Հարավաֆրիկյան Հանրապետությունն աշխարհի 24-րդ ամենաբնակեցված պետությունն է։ Հարավաֆրիկացիների 80 տոկոսը Ենթասահարական Աֆրիկայի սևամոթ բնակիչներ են։ Նրանք խոսում են տարբեր աֆրիկյան լեզուներով, իսկ այդ լեզուներից ինն ունեն պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Ազգաբնակչության մյուս մասը զբաղեցնում են եվրոպացիները (սպիտակամորթ), ասիացիները (դեղնամորթներ) և բազմաշերտ ծագմամբ (գունավոր) հարավաֆրիկացիները։ Այսպիսով՝ այստեղ է կենտրոնացված «Սև մայրցամաքում» եվրոպացիների ամենամեծ համայնքը։

ՀԱՀ-ի բազմազգ հասարակությունը ենթադրում է մշակույթների, լեզուների և կրոնի բազմազանություն։ Այս փաստարկի վառ ապացույցն է այն հանգամանքը, որ իրավականորեն Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրությունը տասնմեկ տարբեր լեզուներ ճանաչում է որպես պետական լեզու։ Սա պաշտոնական լեզուների ամենաբարձր քանական ցուցանիշն է մեկ պետության սահմաններում։ Տասնմեկ լեզուներից երկուսն ունեն եվրոպական ծագում․ աֆրիկաանսը զարգացել է հոլանդերենի ազդեցությամբ և ծառայում է որպես սպիտակամորթ և գունավոր հարավաֆրիկացիների մայրենի լեզու։ Անգլերենը տարածվել է գաղութատիրության շրջանում, իսկ ներկայումս կիրառվում է առևտրաարդյունաբերական նկատառումներով։

Հարավային Աֆրիկայում հաստատված առաջին գաղութարարները՝ հոլանդացիները, արտաքսելով ու ոչնչացնելով տեղաբնիկերին ստեղծում են սեփական գաղութային տերությունը։ Հոլանդացիներից հետո այստեղ իշխում են բուրերը, իսկ ավելի ուշ ի հայտ են գալիս անգլիացի նվաճողները։ Պատերազմում հաղթելով բուրերին՝ անգլիացիները ստեղծում են Հարավային Աֆրիկայի դոմինիոնը։

Երկրում պետական մակարդակով ուժեղանում է ռասիստական, այսպես կոչված ապարտհեյդի քաղաքականությունը, իսկ ամբողջ քաղաքական իշխանությունը և տնտեսական կառավարումը կենտրոնանում էր բնակչության չնչին փոքրամասնություն կազմող եվրոպացի սպիտակամորթների ձեռքում։ Ուժեղանում էր ռասայական ու ազգային խտրականությունը, տեղացի սևամորթներին բռնի ուժով վերաբնակնում էին երկրի խորքային շրջաններում՝ այսպես կոչված «բանտուստանները»։

Երկարատև անկախության պայքարի արդյունքում 1961 թվականին երկիրը դուրս է գալիս Բրիտանական համագործակցության կազմից՝ ձեռք բերելով լիակատար անկախություն։ Նոր իշխանական համակարգի կերտման ճանապարհին երկրում վերջ է դրվում ապարտհեյդը և երկիրը բռնում է ժողովրդավարական զարգացման ուղի։

ՀԱՀ-ը ունիտար կառուցվածքով խորհրդարանական հանրապետություն է։ Գործադիր իշխանության գլուխ կանգնած է նախագահը, իսկ օրենսդիր իշխանությունը ղեկավարվում է վարչապետի և ազգային ժողովի կողմից։ Այս առանձնահատկություններից է նաև այն, որ վերջինս ունի երեք մայրաքաղաք՝ Պրետորիա, Բլումֆոնտեյն և Քեյփթաուն։ Խոշորագույն քաղաքը Յոհաննեսբուրգն է՝ 3 միլիոն 800 հազար բնակչությամբ։ ՀԱՀ-ն Աֆրիկայի ամենազարգացած արդյունաբերաագրարային պետությունն է։ Նրան բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքում արտադրվող ՀՆԱ-ի 29 և արդյունաբերական արտադրանքի 40%-ը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել միջուկային զենք (որոշ ժամանակ անց ինքնակամ հրաժարվել է դրանից)։ Աֆրիկայի միակ պետությունն է, որ անդամակցում է մեծ քսանյակին։

More about Հարավաֆրիկյան Հանրապետություն

Basic information
Population, Area & Driving side
  • Population 62027503
  • Տարածք 1221037
  • Driving side left

Where can you sleep near Հարավաֆրիկյան Հանրապետություն ?

Booking.com
489.194 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 20 visits today.