Սեղանաձև լեռ (Table Mountain նամա լեզվով՝ Huri ‡oaxa, ծովից վեր հառնող լեռ, աֆրիկաանս՝ Tafelberg, անգլ.՝ Table Mountain), տափակ գագաթով լեռ, որտեղից գեղատեսիլ համայնապատկեր է բացվում դեպի հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաք։ Քաղաքի տեսարժանություններից մեկն է, ուր հասնելու համար շատ զբոսաշրջիկներ օգտվում են այնտեղ բարձրացող ճոպանուղուց, ոմանք էլ նախընտրում են քայլելով հասնել գագաթ։ Լեռն ընդգրկված է Սեղանաձև լեռան ազգային պարկի կազմում։ Այստեղ կա բազմազան կենդանական և բուսական աշխարհ, որի մեծ մասն էնդեմիկ է։

Պատմություն
 
Սեղանաձև լեռը Կապիտակ Կուկի HMS նավից, Ուիլյամ Հոջես (1772)
 
De Villiers ջրամբարը ձախ կողմում, երբ Bridle Path-ը հասնում է Բեք Թեյբլին

Մոտ 2000 տարի առաջ հոտենտոտները հյուսիսից գաղթել են դեպի Կապի թերակղզի, իրենց հետ բերելով անասնահոտերը։ Հոտենտոտները համարվում էին գերակշռող տեղական ցեղ, երբ եվրոպացիներն առաջինը նավարկեցին Թեյբլ ծովախորշ։

Անտոնիո դե Սալդանյան առաջին եվրոպացին էր, որ ոտք դրեց Թեյբլ ծովախորշ։ 1503 թվականին նա բարձրացավ լեռը և այն անվանեց Taboa do Cabo (Քեյթի սեղան, իր հայրենի պորտուգալերենով)։ Պորտուգալացու ժայռի վրա փորագրված մեծ խաչի հետագիծը դեռևս տեսանելի է Լայնս Հեդ գագաթին։

1796 թվականին, երբ բրիտանացիները գրավեցին Քեյփը, գեներալ-մայոր Ջեյմս հենրի Քրեյգը պատվիրեց Սեղանաձև լեռան վրա կառուցել երեք բլոկհաուզ՝ Թագավորի, Յորքի դուքսի (հետագայում վերանվանվեց թագուհու բլոկհաուզ) և Ուելսի արքայազնի։ Դրանցից երկուսն այսօր ավերակ են, բայց Թագավորի բլոկհաուզը դեռևս լավ վիճակում է[1][2][3] և այնտեղ հեշտությամբ կարելի է հասնել Ռոդսի հուշահամալիրից։

1896-1907 թվականներին Քեյփթաուն քաղաքի ջրի կարիքներն ապահովելու համար Բեք Թեյբլում բացվել են հինգ ամբարտակներ` Վուդհեդ, Հելի-Հաչինսոն, Դե Վիլիերս, Ալեքսանդրիա և Վիկտորյա ջրամբարները։ Քեմփս բեյից Kasteelspoort կիրճով իջնող ճոպանուղին օգտագործվել է տեղափոխելու նյութերն ու աշխատուժը։ Լեռան գագաթին գտնվող Հելի-Հաչինսոն ամբարտակի մոտ տեղակայված Ջրմուղ թանգարանում պահվում է այս շրջանից լավ պահպանված շոգեքարշ լոկոմոտիվը։ Այն օգտագործվել է լեռան հարթ գագաթին պատնեշի համար նյութեր տեղափոխելու համար։

1930-ական թվականների կեսերին սկսեցին Կապի թերակղզում ազգային պարկի շուրջ համաձայնությունները։ 1986 թվականի Մեծ հրդեհից հետո Cape Times սկսեց «փրկենք լեռը» քարոզարշավը, և 1989 թվականին ստեղծվեց Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրը (CPPNE): Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի կառավարումը դեռևս թույլ էր և 1991 թվականի մեկ այլ մեծ հրդեհից հետո գլխավոր դատախազ Ֆրանկ Քանը նշանակվել է կառավարելու Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրը։ 1995 թվականին պրոֆեսոր Բրայան Հանթլին խորհուրդ տվեց, որ SANParks-ը ապահովի Կապի թերակղզու պաշտպանված բնական միջավայրի կառավարումը և 1998 թվականի ապրիլին ստորագրվեց համաձայնագրի SANParks-ին 39500 ակր փոխանցելու մասին։ 1998 թվականի մայիսի 29-ին նախագահ Նելսոն Մանդելան հայտնեց Կապի թերակղզու ազգային պարկի մասին։ Այգին հետագայում վերանվանվել է Սեղանաձև լեռան ազգային պարկ[4]։

Հրդեհները տարածված են լեռան վրա։ Մեծ հրդեհներ են առաջացել 2006 թվականի հունվարին, երբ այրվել է մեծ քանակությամբ բուսականություն և մահացել է մեկ զբոսաշրջիկ[5] և 2005 թվականին։

2011 թվականի նոյեմբերին Սեղանաձև լեռն անվանվել է Բնության նոր 7 հրաշալիքներից մեկը[6]։

«The First British Occupation (1795–1803)»։ The Fortress Study Group։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին։ Վերցված է 2009-02-01  «Kings Block House»։ Cape of Good Hope Living Heritage։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 18, 2008-ին։ Վերցված է 2009-02-01  «THE BATTLE OF BLAAUWBERG - 200 YEARS AGO»։ Military History Journal (The South African Military History Society) 13 (4)։ Վերցված է 2016-06-03  Pooley Simon (2014)։ Burning Table Mountain: an environmental history of the Cape Peninsula։ London / Cape Town: Palgrave / UCT Press։ էջեր 135–161։ ISBN 978-1-349-49059-2  Pooley Simon (մարտի 6, 2015)։ «Independent Online»։ Վերցված է հունվարի 10, 2017 – via Google  «The Provisional New 7 Wonders of Nature»։ new7wonders.com։ Վերցված է 2011-11-11 
Photographies by:
No machine-readable author provided. איתן6 assumed (based on copyright claims). - CC BY 2.5
Statistics: Position
849
Statistics: Rank
125583

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
746931852Click/tap this sequence: 4256

Google street view

Where can you sleep near Սեղանաձև լեռ ?

Booking.com
489.982 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 31 visits today.