Ապարտհեյդ
Ապարտհեյդ (անգլ.՝ Apartheid), մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականություն, որ ընդհուպ մինչև 20-րդ դարի 90-ականները Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունն իրականացնում էր բնիկ աֆրիկացիների և ոչ-եվրոպացի այլ բնակչության նկատմամբ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1994 թվականին անցկացվեցին հանընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքներով այդ երկրում ձևավորվեց ռասսայականության վրա չհիմնված առաջին կառավարությունը։