Context of Ղրղզստան

Ղրղզստան (ղրղզերեն՝ Кыргызстан; ռուսերեն՝ Киргизия, տրասլիտացված՝ Կիրգիզիա կամ Կիրղիզիա) (IPA արտասանությամբ՝ /ˈkəːgɪztan/), պաշտոնապես՝ Ղրղզական Հանրապետություն, երկիր Կենտրոնական Ասիայում։ Ղրղզստանը լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն սահմանակից է Ղազախստանին՝ հյուսիսում, Ուզբեկստանին՝ արևմուտքից, Տաջիկստանին՝ հարավ-արևմուտքից և Չինաստանին՝ հարավ-արևելքից։ «Ղրղըզ» էթնոհորոնիմը նշանակում է «քառասուն ցեղեր», որը վերաբերում է վիպերգական հերոս Մանասին, որը միավորել է քառասուն ցեղերը խիթանների դեմ։ Քառասուն ճառագայթները Ղրղզստանի դրոշի վրա խորհրդանշում է Մանասի քառասուն ցեղերը։

1991 թվականի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005 թվականի Կակաչների հեղափոխությունը և 2010 թվականի հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրել է 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին։

Where can you sleep near Ղրղզստան ?

Booking.com
489.137 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 43 visits today.