Context of Աֆղանստան

Աֆղանստան (փուշթու/դարի՝ افغانستان, փուշթու՝ Afġānistān [avɣɒnisˈtɒn, ab-], դարի՝ Afġānestān [avɣɒnesˈtɒn]), պաշտոնական անվանումը Աֆղանստանի Իսլամական Էմիրություն, ցամաքային, մասամբ ճանաչված պետություն Հարավային Ասիայում։ Աֆղանստանը հարավից և արևելքից սահմանակից է Պակիստանին, արևմուտքից՝ Իրանին, հյուսիսից՝ Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, հյուսիս-արևելքից՝ Չինաստանին։ Տարածքը կազմում է մոտ 652 000 կմ2, որի մեծ մասը Հինդուքուշ լեռնաշղթան է։ Քաբուլը պետության ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքն է։

Աֆղանստանում մարդկության բնակության փաստերը սկսվում են միջին պալեոլիթի ժամանակաշրջանից․ այն գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, որով էլ կապ է հաստատել Միջին Արևելքի և Ասիայի մնացյալ մասերի հետ։ Այս տարածքում բնակվել են ամենատարբեր ժողովուրդներ, և այն եղել է բազմաթիվ ռազմական արշավանքների թատերաբեմ, այդ թվում Ալեքսանդր Մակեդոնացու, Մաուրյանների, մուսուլման արաբների, մոնղոլների, բրիտանացիների, Խորհրդային Միության և 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի և ՆԱՏ...Կարդալ ավելին

Աֆղանստան (փուշթու/դարի՝ افغانستان, փուշթու՝ Afġānistān [avɣɒnisˈtɒn, ab-], դարի՝ Afġānestān [avɣɒnesˈtɒn]), պաշտոնական անվանումը Աֆղանստանի Իսլամական Էմիրություն, ցամաքային, մասամբ ճանաչված պետություն Հարավային Ասիայում։ Աֆղանստանը հարավից և արևելքից սահմանակից է Պակիստանին, արևմուտքից՝ Իրանին, հյուսիսից՝ Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, հյուսիս-արևելքից՝ Չինաստանին։ Տարածքը կազմում է մոտ 652 000 կմ2, որի մեծ մասը Հինդուքուշ լեռնաշղթան է։ Քաբուլը պետության ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքն է։

Աֆղանստանում մարդկության բնակության փաստերը սկսվում են միջին պալեոլիթի ժամանակաշրջանից․ այն գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, որով էլ կապ է հաստատել Միջին Արևելքի և Ասիայի մնացյալ մասերի հետ։ Այս տարածքում բնակվել են ամենատարբեր ժողովուրդներ, և այն եղել է բազմաթիվ ռազմական արշավանքների թատերաբեմ, այդ թվում Ալեքսանդր Մակեդոնացու, Մաուրյանների, մուսուլման արաբների, մոնղոլների, բրիտանացիների, Խորհրդային Միության և 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների։ Այն կոչվել է «անհաղթելի» և համարվել է «կայսրությունների գերեզմանոց»։ Այս տարածքում են ծագել և հսկայական կայսրություններ ստեղծել քուշաները, հեփթաղները, սամանիները, սաֆարիները, ղազնևիները, ղուրիները, խալաջիները, մուղալները, հոտաղները, դուրանիները և այլն։

Ժամանակակից Աֆղանստանի քաղաքական պատմությունը սկսվել է 18-րդ դարում Հոտաղ և Դուրանի դինաստիաների օրոք։ 19-րդ դարի վերջերին Աֆղանստանը դարձել է բուֆերային պետություն՝ հայտնվելով Բրիտանական Հնդկաստանի և Ռուսական կայսրության «Մեծ Խաղի» միջև։ Բրիտանական Հնդկաստանի հետ Աֆղանստանի սահմանը Դուրանդի գիծն էր, որը սահմանվել էր 1893 թվականին բրիտանացի դիվանագետ Դուրանդի կողմից։ Այս սահմանը չի ընդունվում աֆղանական կառավարության կողմից և 1947 թվականին Պակիստանի անկախության հռչակումից հետո բազմաթիվ հակամարտությունների պատճառ է դարձել։ 1919 թվականի Անգլո-աֆղանական երրորդ պատերազմից հետո պետությունն ազատվել է արտաքին ազդեցությունից և Ամանուլլահ թագավորի գլխավորությամբ դարձել միապետություն, մինչև որ 50 տարի անց Զահիր շահը գահընկեց է արվել և ստեղծվել է հանրապետությունը։ 1978 թվականին՝ Աֆղանստանում տեղի ունեցած երկրորդ հեղաշրջումից հետո, այն դարձել է սոցիալիստական պետություն, այնուհետև՝ Խորհրդային Միության պրոտեկտորատ։ Այս պատճառով 1980-ական թվականներին սկսվել է Խորհրդա-աֆղանական պատերազմը՝ մեկ կողմից մոջահեդ ապստամբների, մյուս կողմից Խորհրդային Միության և Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության զինված ուժերի միջև, որն ավարտվեց 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերմամբ։

1996-ից մինչև 2001 թվականը Աֆղանստանի տարածքի մեծ մասը գրավված է եղել իսլամական ֆունդամենտալիստական Թալիբան խմբավորման կողմից, որը ամբողջատիրական վարչակարգ հաստատեց երկրում։ 2001 թվականին ՆԱՏՕ-ի գլխավորությամբ կոալիցիային հաջողվել է դուրս մղել Թալիբանին և երկրում ստեղծվել է ժողովրդավարական սկզբունքով ընտրված կառավարություն։ Չնայած դրան՝ Թալիբանը շարունակեց իր ձեռքի տակ պահել երկրի կարևոր հատվածներ։

2021 թվականին Թալիբանը վերագրավեց երկրի տարածքի ահռելի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը։

Աֆղանստանը ունիտար նախագահական իսլամական հանրապետություն է 31 միլիոն բնակչությամբ, որի մեծ մասը էթնիկ փուշթուներ են, տաջիկներ, հազարներ և ուզբեկներ։ Աֆղանստանը ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, 77-ի խմբի, Տնտեսական համագործակցության կազմակերպության և Չմիացած երկրների շարժման անդամ է։ Աֆղանստանի տնտեսությունը աշխարհում 108-րդն է իր 64,08 միլիարդ դոլար ՀՆԱ-ով։ Պետությունը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով աշխարհում 186 պետությունների ցանկում 167-րդն է՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2016 թվականի զեկույցի։

More about Աֆղանստան

Basic information
  • Currency Աֆղանի
  • Calling code +93
  • Internet domain .af
  • Mains voltage 240V/50Hz
  • Democracy index 2.85
Population, Area & Driving side
  • Population 15500000
  • Տարածք 652230
  • Driving side right

Where can you sleep near Աֆղանստան ?

Booking.com
487.378 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 4 visits today.