Context of Փանջաբ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ (այլ կիրառումներ)

Փանջաբ (պարսկական փանջ-հինգ և աբ-ջուր, գետ), բնապատմական մարզ Հարավային Ասիայում, Հնդկաստանի և Պակիստանի տարածքում։ Գրավում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսային մասը։ Արևմուտքում է Թար անապատը։

Կազմված է գլխավորապես ալյուվիալ նստվածքներից։ Ոռոգվում է Սաթլեջ, Ջելամ, Չինաբ, Ռավի և Բիաս գետերի համակարգով, որոնց միախառնումից առաջանում է Փանջնադ գետը։ Գերակշռում են 150-350 մետր բարձրությունները։ Կլիման չորային է, տաք։ Տարեկան տեղումները 150-700 մմ են։

Կուլտուրական լանդշաֆտը գրավում է տարածքի 70-90%-ը։ Խոշոր քաղաքներն են Լահորը (Պակիստան), Ամրիթսարը, Չան-դիգարհը (Հնդկաստան)։ Փենջաբը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։

1947 թվականին Փենջաբը բաժանվեց Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։

Where can you sleep near Փանջաբ ?

Booking.com
489.311 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 138 visits today.