Balat, Fatih

( Բալաթ )

Բալաթ (թուրքերեն՝ Balat), ավանդական հրեական թաղամաս Ստամբուլի Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Հավանաբար անվանումը ծագել է հունարեն՝ palation, լատ.՝ palatium («պալատ») բառերից՝ ի պատիվ բյուզանդական Բլաքերնի պալատի, որը կառուցված է եղել ժամանակակից Բալաթի տարածքում։

Բալաթը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ոսկեղջյուրի արևմտյան ափին, քաղաքի պատմական շրջանում։ Բալաթը արևելքից սահմանակից է Ֆեներին, իսկ հյուսիսից Բալաթի ափերը ողովում են Ոսկեղջյուրի ջրերով՝ ստեղծելով արհեստական սահման։ Արևմտուտքում Բալաթը սահմանակից է Հայվանսարայ, հարավից՝ Դրաման թաղամասերին։ Վերջին երկուսը համարվում են քաղաքի ավանդական կրոնական թաղամասերը, որտեղ տեղացիները պարտավոր են փողոց դուրս գալ գլխաշորով։ Բալաթում բնակվում են մեծ քանակությամբ հրեաներ։ Հրեական մեկ այլ թաղամաս է Քուսգունջուքը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։

Թաղամասի ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլի ամենահին սինագոգն...Կարդալ ավելին

Թաղամասի ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլի ամենահին սինագոգն է։ Բացի դրանից թաղամասում կառուցված են նաև հունական և հայկական եկեղեցիներ։ Թաղամասը համարվում է նաև Ստամբուլի առևտրային խոշոր թաղամասերից մեկը, որտեղ առկա են մեծ քանակությամբ սուպերմարկետներ և շուկաներ։

Պատմություն

Երկար ժամանակ Բալաթը բնակեցված է եղել հիմնականում հրեաներով։ 1947 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո շատերը վերադարձան հայրենիք։ Ներկայումս թաղամասը հիմնականում բնակեցված է թուրքերով, Անատոլիացի քրդերով և գնչուներով։ Վերջին երկուստ 1970-ական թվականներին լքել են Թրակիան, Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան՝ բնակություն հաստատելով Բալաթում։

Photographies by:
Antoloji - CC BY-SA 4.0
Statistics: Position
2539
Statistics: Rank
125583

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
238641957Click/tap this sequence: 4726
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բալաթ ?

Booking.com
8.719.486 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.624 visits today.