Kariye Camii

( Խորայի եկեղեցի )

Քարիյե մզկիթ, նախկինում՝ Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցի (հուն․՝ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ; թուրքերեն՝ Kariye Müzesi, Kariye Camii, Kariye Kilisesi), միջնադարյան հունական ուղղափառ եկեղեցի, որն այսօր գործում է Ստամբուլի Էդիրնեքափը թաղամասում՝ իբրև մզկիթ։ Թաղամասը գտնվում է Ֆաթիհ շրջանի արևմտյան մասում։ Խորայի եկեղեցին կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով։ 16-րդ դարում՝ օսմանյան շրջանում, քրիստոնեական եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1945 թվականին այն դարձել է թանգարան, իսկ 2020 թվականին կրկին վերածվել է մզկիթի։ Եկեղեցու պատերը ներսից ծածկված են բյուզանդական շրջանի քրիստոնեական ամենահին և լավ պահպանված խճանկարներով և ֆրեսկոներով։ Դրանք հայտնաբերվել և վերականգնվել են այն բանից հետո, երբ շինությունը աշխարհիկացվել է և վերածվել թանգարանի։

Պատմություն
 
 
Խորայի եկեղեցու ինտերիերի և նախագծի ուրվագծային քարտեզ
 
Խորայի եկեղեցին հետևից
Առաջին շրջան (4-րդ դար)

Խորայի եկեղեցին սկզբնապես եղել է կառուցված Կ.Պոլսի պարիսպներից դուրս (կանգնեցված Կոստանդին Մեծի կողմից)՝ Ոսկեղջյուրի հարավում գտնվող վանական համալիրի մի մասը։ Երբ Թեոդոսիոս II-ը 413-414 թվականներին հսկայական պարիսպներ է կառուցել, եկեղեցին ընդգրկվել է քաղաքի պաշտպանական շրջանակի մեջ, սակայն պահպանել է Խորա անունը։

Երկրորդ շրջան (11-րդ դար)

Ներկայիս շինության հիմնական նյութը թվագրվում է 1077-1081 թվականներով, երբ Մարիա Դուկինան՝ Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր խորթ մայրը[1], վերակառուցել է Խորայի եկեղեցին խաչաձև հիմքով, որը այդ ժամանակի ճարտարապետական հայտնի ոճ էր։ 12-րդ դարի սկզբին եկեղեցին մասնակի փլուզվել է հավանաբար երկրաշարժի պատճառով։

Երրորդ շրջան՝ նոր զարդարանքներ (14-րդ դար)

Եկեղեցին վերակառուցվել է Իսահակ Կոմնենոսի՝ Ալեքսիոսի երրորդ որդու կողմից։ Սակայն միայն կառուցման այս երրորդ շրջանից հետո էր, որ եկեղեցին իր ներկայիս տեսքով ավարտին է հասցվել։ Բյուզանդական հզոր պետական գործիչ Թեոդոր Մետոխիտեսը եկեղեցին պատել է խճանկարներով և ֆրեսկոներով։ Այս տպավորիչ զարդարանքները արվել են 1315-1321 թվականների ընթացքում։ Խճանկարները բյուզանդական արվեստի լավագույն օրինակներից են։ Հայտնի չէ, թե ովքեր են եղել նկարիչները։ 1328 թվականին Թեոդորը արտաքսվել է բռնազավթիչ Անդրոնիկոս III Պալեոլոգոսի կողմից։ Սակայն երկու տարի անց նրան թույլատրվել է վերադառնալ քաղաք։ Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Խորայի եկեղեցում՝ իբրև վանական։

Կոստանդնուպոլսի անկումից առաջ

13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին վանքում է բնակվել գիտնական Մաքսիմուս Պլանուդեսի։ Նա պատասխանատու էր Պտղոմեոսի «Աշխարհագրության» վերականգնման և այն Բյուզանդիային, ի վերջո նաև Վերածննդի շրջանի Իտալիային ներկայացնելու համար։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ քաղաքի պաշտպան համարվող Թեոտոկոս Օդիգետրիայի սրբապատկերը բերվել է Խորա՝ օսմանյան հարձակումների դեմ քաղաքի պաշտպաններին աջակցելու նպատակով[1]։

Քարիյե մզկիթ (մոտ 1500–1945)

Օսմանյան կայսրության կողմից քաղաքի գրավումից շուրջ 50 տարի անց Աթիք Ալի փաշան՝ սուլթան Բայազեդ II-ի մեծ վեզիրը, հրամայել է Խորայի եկեղեցին վերածել մզկիթի՝ Քարյե մզկիթ։ Քարիյե բառը ծագում է հունական Խորա անունից[2]։ Այն պատճառով, որ իսլամում արգելված են սրբապատկերները, խճանկարները և ֆրեսկոները ծածկվել են սվաղի շերտով։ Վերջինս և տարածաշրջանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը վնաս են հասցրել արվեստի այս գործին։

Թանգարան (1945–2020)

1945 թվականին թուրքական կառավարությունը շինությունը վերածել է թանգարանի[3]։ 1948 թվականին Ամերիկայի բյուզանդական ինստիստուտի և բյուզանդագիտության Դամբարթոն Օուքս կենտրոնի ամերիկացի ներկայացուցիչներ Թոմաս Ուիթմորը և Փոլ Անդերվուդը հովանավորել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այդ օրից ի վեր շինությունը չի ծառայել իբրև մզկիթ։ 1958 թվականին այն բացվել է հանրության համար՝ իբրև Քարիյե թանգարան։

Վերածում մզկիթի (2020–)

2005 թվականին Պտամական նմուշների և շրջակա միջավայրի սպասարկում և Մշտական հիմնադրամների ասոցիացիան դատական հայց են ներկայացրել Խորայի եկեղեցու թանգարանի կարգավիճակը վիճարկելու նպատակով[4]։ 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայի Պետական խորհուրդը, որը Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանն է, հրամայել է, որ շինությունը պետք է կրկին վերածվի մզկիթի[3]։ 2020 թվականի օգոստոս ամսին Խորայի եկեղեցին թանգարանից վերածվել է մզկիթի[5]։

Խորայի եկեղեցին մզկիթի վերածելու քայլը քննադատվել է Թուրքիայի հույն ուղղափառ և բողոքական քրիստոնյաների կողմից[6]։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո արված այս քայլը ևս մեկ անգամ խստորեն դատապարտվել է Հունաստանի կողմից[7]։

Van Millingen «About Chora»։ choramuseum  ↑ 3,0 3,1 Yackley Ayla (3 December 2019)։ «Court Ruling Converting Turkish Museum to Mosque Could Set Precedent for Hagia Sophia»։ The Art Newspaper։ Վերցված է 9 December 2019  Kokkinidis Tassos։ «Turkey to Turn Historic Orthodox Church Into a Mosque; Is Hagia Sophia Next?»։ Greek Reporter։ Վերցված է 10 July 2020  «Turkey converts Kariye Museum into mosque»։ Hürriyet Daily News website։ 21 August 2020։ Վերցված է 21 August 2020  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Casper2020 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Turkey slams Greece over statement on conversion of Kariye Museum to mosque»։ Hürriyet Daily News website։ 22 August 2020։ Վերցված է 24 August 2020 
Photographies by:
Takeaway - CC BY-SA 3.0
Statistics: Position
1772
Statistics: Rank
71470

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
698517234Click/tap this sequence: 4632

Google street view

Where can you sleep near Խորայի եկեղեցի ?

Booking.com
489.867 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 32 visits today.