Süleymaniye Camii

( Սուլեյմանիե մզկիթ )

Սուլեյմանիե մզկիթը (թուրքերեն՝ Süleymaniye Camii), իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթը։ Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում։ Ստամբուլի գլխավոր մզկիթը համարվում է Կապույտ մզկիթը։ Մզկիթը իր մեջ կարող է տեղավորել մոտ 5000 հավատացյալների։ Գտնվում է քաղաքի հին մասում` Յոթ բլուրներից երրորդի վրա։

Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հրամանով` Սինան ճարտարապետի կողմից 1550- 1557 թվականներին։ Կենտրոնական գմբեթի բարձրությունը կազմում է մոտ 53 մետր, տրամագիծը` 26.5 մետր, որը գերազանցում է Այա Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով։

Մզկիթը ունի 4 մինարե, որոնք նշանակում էին, որ Ստամբուլի գրավումից հետո Սուլեյմանը չորրորդ փադիշահն է։ Առջևի երկու մինարեները ունեն երկուական պատշգամբ, իսկ մյուս երկուսը` երեքական պատշգամբ, ինչը նշանակում էր, որ նա Օսմանյան կայսրության 10-րդ սուլթանն է։ Մզկիթին կից գործում են բաղնիքը, մեդրեսեն, գրադարանը և աստղադիտարանը, որոնց հետ միասին մզկիթը կազմում է մի յուրահատուկ կոմպ...Կարդալ ավելին

Սուլեյմանիե մզկիթը (թուրքերեն՝ Süleymaniye Camii), իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթը։ Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում։ Ստամբուլի գլխավոր մզկիթը համարվում է Կապույտ մզկիթը։ Մզկիթը իր մեջ կարող է տեղավորել մոտ 5000 հավատացյալների։ Գտնվում է քաղաքի հին մասում` Յոթ բլուրներից երրորդի վրա։

Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հրամանով` Սինան ճարտարապետի կողմից 1550- 1557 թվականներին։ Կենտրոնական գմբեթի բարձրությունը կազմում է մոտ 53 մետր, տրամագիծը` 26.5 մետր, որը գերազանցում է Այա Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով։

Մզկիթը ունի 4 մինարե, որոնք նշանակում էին, որ Ստամբուլի գրավումից հետո Սուլեյմանը չորրորդ փադիշահն է։ Առջևի երկու մինարեները ունեն երկուական պատշգամբ, իսկ մյուս երկուսը` երեքական պատշգամբ, ինչը նշանակում էր, որ նա Օսմանյան կայսրության 10-րդ սուլթանն է։ Մզկիթին կից գործում են բաղնիքը, մեդրեսեն, գրադարանը և աստղադիտարանը, որոնց հետ միասին մզկիթը կազմում է մի յուրահատուկ կոմպլեքս, որի տարածքը համեմատելի է Ստամբուլի փոքր թաղամասերի հետ։ Մզկիթը ունի 136 լուսամուտներ։

Մզկիթը մեծապես տուժել է 1660 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, իսկ գմբեթն էլ վնասվել էր 1766 թվականին տեղի ունեցած երկրա արժից հետո։

Մզկիթի բակում կա գերեզմանատուն, որտեղ գտնվում են օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա սիրելի կնոջ Ռոքսելանայի դամբարանները։ Կա կարծիք, համաձայն որի մզկիթը աստիճանաբար իջնում է Ոսկեղջյուրը։

Photographies by:
Myrabella - CC BY-SA 3.0
Statistics: Position
98
Statistics: Rank
460788

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
586497321Click/tap this sequence: 2431

Google street view

Where can you sleep near Սուլեյմանիե մզկիթ ?

Booking.com
490.003 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 52 visits today.