Anıtkabir

( Անըթքաբիր )

Անըթքաբիր (թուրքերեն՝ Anıtkabir` «հուշարձան գերեզման»), Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։

Դամբարանը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Մինչ կառուցումը մրցույթ էր հայտարարվել նախագծերի համար։ Մրցույթին մասնակցել են 27 արտասահմանցի և 20 թուրք ճարտարապետներ։ Մրցույթի հաղթող դարձավ թուրք ճարտարապետներ Էմին Խալիդ Օնաթի և Ահմեդ Օրհան Արդայի մշակած նախագիծը։ 1944 թվականի հոկտեմբերին սկսվեց դամբարանի կառուցումը, իսկ արդեն 1953 թվականին ավարտվեց այն։ Կառուցման ընթացքում նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել, որոնք պայմանավորված էին ֆինանսական դժվարություններով։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվեր երկու հարկ, սակայն կառուցվեց մեկը։ Այդուհանդերձ, այս հանգամանքը չազդեց դամբարանի գրավչության հանգամանքի վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը, ներառյալ նաև բուն դամբարանը, այգին, թանգարանը և այլ կառույցներ, կազմում է 750 000 քառ. մ տարածք։ Կառուցման ժամանակ օգտագործվել են սելջուկյան և օսմանյան ճարտարապետական մոտիվ...Կարդալ ավելին

Անըթքաբիր (թուրքերեն՝ Anıtkabir` «հուշարձան գերեզման»), Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։

Դամբարանը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Մինչ կառուցումը մրցույթ էր հայտարարվել նախագծերի համար։ Մրցույթին մասնակցել են 27 արտասահմանցի և 20 թուրք ճարտարապետներ։ Մրցույթի հաղթող դարձավ թուրք ճարտարապետներ Էմին Խալիդ Օնաթի և Ահմեդ Օրհան Արդայի մշակած նախագիծը։ 1944 թվականի հոկտեմբերին սկսվեց դամբարանի կառուցումը, իսկ արդեն 1953 թվականին ավարտվեց այն։ Կառուցման ընթացքում նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել, որոնք պայմանավորված էին ֆինանսական դժվարություններով։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվեր երկու հարկ, սակայն կառուցվեց մեկը։ Այդուհանդերձ, այս հանգամանքը չազդեց դամբարանի գրավչության հանգամանքի վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը, ներառյալ նաև բուն դամբարանը, այգին, թանգարանը և այլ կառույցներ, կազմում է 750 000 քառ. մ տարածք։ Կառուցման ժամանակ օգտագործվել են սելջուկյան և օսմանյան ճարտարապետական մոտիվներ։

Photographies by:
Statistics: Position
3217
Statistics: Rank
111348

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
876429351Click/tap this sequence: 4911
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Անըթքաբիր ?

Booking.com

What can you do near Անըթքաբիր ?

9.002.578 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.982 visits today.