Բյուզանդական ուշ ժամանակաշրջանում (մինչ 1071 թվականին) քաղաքը հայտնի էր որպես Դադիբրան[1]։ Թուրքերի կողմից վերջին նվաճումը տեղի է ունեցել 1196 թվականին։ Անկարայի թյուրքական էմիրությունը 4 ամիս պաշարեց քաղաքը՝ թունավորելով ջուրը և ռմբակոծելով հույն բնակիչների տները։ Սելջուկների հետ բախման ժամանակ հույն ուղղափառ ողջ բնակչությունը վտարվեց կամ ոչնչացավ։ Այս փաստը քրոնիկոսների կողմից ընդգծվում է որպես անսովոր, քանի որ սելջուկները, ինչպես օսմանները, սովորաբար փորձում էին պահպանել քրիստոնեական արհեստավորներից և հողատերերից ոմանց։ Բայց Դադիբրայի դեպքում մահմեդական թուրքերի կողմից քրիստոնյաների լիովին վտարում եղավ [2]։ Հունական տեղանունն այդպիսով չի պահպանվել։
14-րդ դարում բարգավաճեց Սաֆրանբոլուն Օսմանյան կայսրության օրոք, երբ քաղաքը կարևոր կետ էր Ստամբուլի և Սինոպի միջև ընկած ճանապարհին։ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին Սաֆրանբոլու քաղաքի շուկայական տարածքը ներառվել է Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում շնորհիվ դասական օսմանյան կայսրության ճարտարապետական հիանալի օրինակների, որոնք հանդիպում են նաև Բեյպազարում (Անկարա), Օդունպազարում (Էսքիշեհիր) և Թուրքիայի շատ այլ շրջաններում։
↑ ГАНГРЫ ↑ Vryonis Decline of Medieval Hellinism in Asia Minor | Anatolia | Byzantine Empire
Ավելացնել նոր մեկնաբանություն