Tuz Gölü

( Թուզ լիճ )

Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է։ Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում։ Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տարափից:Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ:Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր։ Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին։ Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից։ Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ։...Կարդալ ավելին

Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է։ Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում։ Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տարափից:Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ:Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր։ Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին։ Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից։ Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ։ Լիճը շրջապատված է վարելահողերով, միայն հարավում և հարավ-արևմուտքում հողի չի կարող մշակվել, քանի որ շրջապատված է աղակալված հողերով։ 2001 թվականին Թուզ լիճը և հարակից տարածքները հռչակվեցին պահպանվող տարածք։

Photographies by:
José Luiz - CC BY-SA 3.0
Statistics: Position
1984
Statistics: Rank
62281

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
518763924Click/tap this sequence: 3395

Google street view

Where can you sleep near Թուզ լիճ ?

Booking.com
487.377 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 3 visits today.