Villa Adriana

( Ադրիանոսի վիլլա )

Ադրիանոսի վիլլա (իտալ.՝ Villa Adriana), հին հռոմեական կայսերական ավերված վիլլա Հռոմից դեպի հյուսիս-արևմուտք մոտավորապես 30կմ հեռավորության վրա գտնվող Տիվոլի քաղաքում, որտեղից Ադրիանոս կայսերը կառավարել է Հռոմեական կայսրությունը իր կյանքի մայրամուտին։ Կառուցվել է մ.թ.ա 118-134 թթ-ին։ Ադրիանուս վիլլան 1999 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Վիլլան նախատեսված է եղել Հռոմի Ադրիանոս կայսեր (մ.թ. 76-138 թթ.) ամառային հանգստի համար։ Տեղեկություն է պահպանվել այն մասին, որ կայսերը դուր չէր գալիս Պալատին բլրի վրա գտնվող պալատը, այդ պատճառով նա ձեռնամուխ է լինում մի նոր շինության կառուցմանը՝ իր ճաշակին համապատասխան։ Հենց այստեղ է Ադրիանուսն անցկացնում իր կյանքի ու կառավարման վերջին տարիները, հետևաբար՝ այս վիլլայում մի քանի տարի շարունակ մի մեծ արքունիք էր ապրում։

Կառույցը և դրան հարակից կանաչապատ տարածքը նախապես զբաղեցրել են մոտ 300 հեկտար տարածություն։ Այժմ շինության ավերակները փռված են ընդամենը 40 հեկտար տարածության վրա։ Կից թանգարանում ներկայումս ցուցադրվում է այն մոդելը, որը պատկերում է վիլլայի ենթադրյալ տեսքն Ադրիանոս կայսեր ժամանակաշրջանում։

Վիլլան իր նախնական տեսքով մոտ 30 շինությունից կազմված համալիր էր՝ կազմված մեծ ու փոքր պալատներից, տաճարներից, թատրոններից[1], գրադարաններից, այգիներից և այլն։ Տարբեր երկրներով ճանապարհորդելով և ճարտարապետական բազմաթիվ ոճեր տեսնելով՝ Ադրիանոսն իր համալիրի համար նախապատվությունը տվել էր հունական և եգիպտական ոճերին։ Առհասարակ, այս համալիրը Հռոմեական կայսրությունից պահպանված ալեքսանդրյան այգիների ու կայսերական վիլլայի ամենավառ նմուշներից մեկն է։ Կայսրը համալիրի 30 շինություններից յուրաքանչյուրին իր անունն էր տվել՝ հիմք ընդունելով այն վայրերի անունները, որոնք տեսել էր իր բազում ճանապարհորդությունների ընթացքում։

Ադրիանոսի ամենահայտնի շինություններից էին՝ պեչիլեն (հսկայական ուղղանկյուն հրապարակ՝ կենտրոնում՝ լիճ)[1], կանանց ու տղամարդկանց համար նախատեսված առանձին բաղնիքները, ստրուկների համար նախատեսված փոքրիկ տարածքները, Ոսկե հրապարակը, հունական թատրոնն ու գրադարանը, Ապոլլոնի տաճարը և այլն։

Ադրիանոս վիլլան համարվում է հռոմեացի կայսրերի կողմից երբևէ կառուցված ամենամեծ ու թանկ կառույցներից մեկը[2]։ Պալատական այս համալիրը նմուշ է հանդիսացել բարոկկոյի ժամանակաշրջանում նմանատիպ համալիներ կառուցելու համար։

Ադրիանոսից հետո այս կառույցն օգտագործվել է նրա բազմաթիվ հետևորդների կողմից։ Հռոմեական կայսրության անկումից հետո այն անուշադրության մատնվեց և դուրս եկավ ցանկացած տեսակի կիրառությունից՝ մասնակիորեն ավերվելով։

IV դարում Կոստանդիանոս Ա Մեծը այս համալիրից բազմաթիվ գեղարվեստական գործեր է վերցնում Կոստանդնուպոլիս տանելու համար։

VI դարում համալիրի տարածքում հանգրվանում են գոթերի ու բյուզանդացիների զորքեր` ահռելի վնասներ պատճառելով շինություններին։

XVI դարում կարդինալ Իպոլիտ II-ը «տիրացավ» վիլլայի քանդակների մեծ մասին` դրանցով զարդարելով իր անձնական տիրույթները։ Նույն ժամանակաշրջանում իրագործվում են Ադրիանոսի համալիրի առաջին հնագիտական պեղումները[3], որի շրջանակներում հայտնաբերվում են ավելի քան 300 արվեստի արժեքավոր գործ[4], որոնք այժմ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում (Վերսալյան Դիանան Լուվրում)։

↑ 1,0 1,1 «View Article: Hadrian's Villa: A Roman Masterpiece»  «Deep inside tunnels revealed under Hadrian's Roman villa»։ BBC News  Mari, Zaccaria and Sgalambro, Sergio: The Antinoeion of Hadrian's Villa: Interpretation and Architectural Reconstruction, American Journal of Archaeology, Vol 3, No 1, Jan 2007. Renberg, Gil H.: Hadrian and the Oracles of Antinous (SHA, Hadr. 14.7); with an appendix on the so-called Antinoeion at Hadrian’s Villa and Rome’s Monte Pincio Obelisk, Memoirs of the American Academy in Rome, Vol. 55 (2010) [2011], 159-198.
Photographies by:
Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0
Statistics: Position
762
Statistics: Rank
137428

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
943852761Click/tap this sequence: 5122

Google street view

Where can you sleep near Ադրիանոսի վիլլա ?

Booking.com
490.007 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 56 visits today.