Zion National Park

( Զայոն ազգային պարկ )

Զայոն ազգային պարկ (անգլ.՝ Zion National Park), գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում գտնվող Յուտա նահանգի Սպրինգդայել քաղաքում։ Պարկն ունի 590 քառակուսի կիլոմետր երկարություն։

Զայոն ազգային պարկի առանձնահատկությունն Զայոնի կիրճն է, որն ունի 24 կիլոմետր երկարություն և 800 մետր խորություն վրա։

Ամենացածր կետը Coalpits Wash -ն է՝ 1,117 մետր բարձրությամբ, իսկ ամենաբարձրը՝ Horse Ranch լեռը, որն ունի 2,660 մետր բարձրություն։

Գտնվելով Կոլորադոյի սարավանդի, Մեծ ավազանի և Մոխավե անապատի հատման խաչմերուկի շրջանում, եզակի աշխարհագրության և կյանքի գոտիների բազմազանության շնորհիվ, ազգային պարկը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Պարկում կան բազմաթիվ բուսատեսակներ, ինչպես նաև 289 թռչունների տեսակներ, 75 կաթնասունների և 32 սողունների տեսակներ։ Զայոն ազգային պարկն ներառում է լեռներ, կիրճեր, սարեր, սեղանաձև լեռներ, մենաքարեր, գետեր, շատ կիրճերի ճեղքեր և բնական կամարներ։

Պարկի մարդկային բնակեցումը սկս...Կարդալ ավելին

Պարկի մարդկային բնակեցումը սկսվել է մոտ 8000 տարի առաջ՝ տեղաբնիկ ամերիկացիների փոքր ընտանիքների կողմից, և հենց այս ընտանիքներից մեկի կողմից ստեղծվել է անասազի մշակույթը (300 թվական)։ Տարածքում բնակվում էին նաև այլ խմբեր՝ ֆրեմոնտցիներ։ Երկու խմբերն էլ, 1300 թվականին դուրս են եկել Զայոն ազգային պարկի տարածքից։ 1858 թվականին պարկ են գալիս մորմոնները, և 1860 թվականի սկզբին բնակություն են հաստատում այնտեղ։ 1909 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հովարդն տարածքն անվանեց Ազգային Հուշարձան՝ կիրճը պահպանելու նպատակով և անվանակոչեց Մուկունտուվեափ Ազգային հուշարձան։ Սակայն, 1918 թվականին նորաստեղծ Ազգային պարկի ծառայության ղեկավարը փոխեց այգու անվանումը։ Այդ ժամանակվանից սկսած այգին անվանեցին Զայոն, որն օգտագործվում էր մոմոնների կողմից։ Ըստ պատմաբան Հալ Ռոթմանի․ «Պարկի անունը փոխել է ժամանակի նախապայմանը։ Շատերը հավատում էին, որ իսպանական և հնդկական անվանումները կխոչընդոտեն այցելուներին, որոնք, եթե չկարողանային արտասանել պարկի անվանումը, չէին կարող հանգիստ այցելել այդտեղ։ Նոր անվանմանը՝ Զայոնին, մեծ ուշադրություն են դարձրել էթնոցենտրիկ ունկնդիրները»։ 1919 թվականի նոյեմբերի 19-ին Միացյալ Նահնագների Կոնգրեսի կողմից հիմնադրվել է Զայոն ազգային պարկը։ 1937 թվականին Կոլոբ հատվածը հռչակվեց առանձին Զայոն Ազգային հուշարձան, սակայն 1956 թվականին այն կրկին ներառվեց այգու մեջ։

Զայոն և Կոլոբ կիրճերի տարածքում կան 9 կազմավորումներ, որոնք առաջացել են մոտ 150 միլիոն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանում։ Այդ ժամանակաշրջանում ծանծաղ ծովերը, գետերը, ավազաններն ու լճերը, հսկայական անապատները և չոր գոտինները շրջապատեցին այգու տարածքը։

Photographies by:
Statistics: Position
749
Statistics: Rank
137835

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
278596134Click/tap this sequence: 6855

Google street view

Where can you sleep near Զայոն ազգային պարկ ?

Booking.com
489.860 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 25 visits today.