Բրայս կանիոն (անգլ.՝ Bryce Canyon National Park), ազգային պարկ ԱՄՆ–ում։ Գտնվում է Յուտայի նահանգի հարավարևմտյան մասում։ Պարկի մակերեսը 145 կմ² է։ Պարկի ամենադիտարժան վայրը Բրայս կանիոնն է։ Չնայած անվանմանը՝ այն ամենևին էլ կանիոն չէ, այլ ավելի շուտ հսկայական բնական ամֆիթատրոն Պաունտսաուգանտ բարձրավանդակի վրա, որ առաջացել է էրոզիայի հետևանքով։ Բրայսը առանձնանում է երկրաբանական յուրահատուկ կառուցվածքով, որը կոչվում է հուդու։ Այն ձևավորվել է գետերի էրոզիայից և լճերի նստվածքային ապարներից քամու, ջրի և սառույցի ազդեցությամբ։ Նարնջագույն և սպիտակ լեռնաքարերը անկրկնելի տեսարան են ներկայացնում հատկապես մայրամուտին ու արևածագին։
Կանիոնի մերձական տարածքը բնակեցվել է 1850-ական թվականներին։ Այն անվանվել է Էբենեզեր Բրայսի անունով, ով 1875 թվականին այդ շրջանում հիմնել է կալվածք։ Բրայս կանիոնի հարակից տարածքը 1924 թվականին նախ հռչակվել է բնության ազգային հուշարձան, ապա 1928 թվականին՝ ազգային պարկ։ Այցելությունների թվով Բրայս կանիոն ազգային պարկը զիջում է միայն Գ...Կարդալ ավելին
Բրայս կանիոն (անգլ.՝ Bryce Canyon National Park), ազգային պարկ ԱՄՆ–ում։ Գտնվում է Յուտայի նահանգի հարավարևմտյան մասում։ Պարկի մակերեսը 145 կմ² է։ Պարկի ամենադիտարժան վայրը Բրայս կանիոնն է։ Չնայած անվանմանը՝ այն ամենևին էլ կանիոն չէ, այլ ավելի շուտ հսկայական բնական ամֆիթատրոն Պաունտսաուգանտ բարձրավանդակի վրա, որ առաջացել է էրոզիայի հետևանքով։ Բրայսը առանձնանում է երկրաբանական յուրահատուկ կառուցվածքով, որը կոչվում է հուդու։ Այն ձևավորվել է գետերի էրոզիայից և լճերի նստվածքային ապարներից քամու, ջրի և սառույցի ազդեցությամբ։ Նարնջագույն և սպիտակ լեռնաքարերը անկրկնելի տեսարան են ներկայացնում հատկապես մայրամուտին ու արևածագին։
Կանիոնի մերձական տարածքը բնակեցվել է 1850-ական թվականներին։ Այն անվանվել է Էբենեզեր Բրայսի անունով, ով 1875 թվականին այդ շրջանում հիմնել է կալվածք։ Բրայս կանիոնի հարակից տարածքը 1924 թվականին նախ հռչակվել է բնության ազգային հուշարձան, ապա 1928 թվականին՝ ազգային պարկ։ Այցելությունների թվով Բրայս կանիոն ազգային պարկը զիջում է միայն Գրանդ կանիոն և Զայոն ազգային պարկերին առաջին հերթին մեկուսացած լինելու պատճառով։ Յուտա նահանգի Կանաբ քաղաքը գտնվում է ազգային երեք պարկերի միջև։
Ավելացնել նոր մեկնաբանություն