Château d'Ussé

( Յուսե դղյակ )

Յուսե դղյակ (ֆր.՝ Château d'Ussé), Ֆրանսիայի Էնդր և Լուարա դեպարտամենտում Լուարա գետի հովտում տեղակայված միջնադարյան դղյակ է։

Դղյակը կառուցել է դե Բյուեյ տոհմի սենյոր դ'Յուսեն XV դարում՝ գոթիկայի դարաշրջանի վերջում։ 1460-ական թվականներին դղյակում ապրում էր նրա որդի Անտուանը կնոջ՝ Կարլ VII և Ագնեսա Սորալի արտաամուսնական դստեր հետ։ 1485 թ. կավածքը 40 000 ոսկե էքյուով վաճառվում է պալատական Ժակ դ'Էպինեին, ով էլ վերսկսում է շինարարական աշխատանքները։ Շինարարները վերջին քարը դնում են 1538 թ.:

Լյուդովիկոս XIV-ի ժամանակ կավածքին տիրում է նշանավոր Վոբանի աները։ Վոբանի ժամանակին է վերագրվում կանոնավոր զբոսայգու ստեղծումը (ենթադրաբար, դրա նախագծման հեղինակն է Լենտորը)։ Կարծիք կա, որ հենց այս դղյակն է նկարագրել Շառլ Պերոն իր «Քնած գեղեցկուհին» հեքիաթում։

XVIII դարում դղյակին տիրում էին Ռոգանների տունը։ 1807 թ. այն ձեռք է բերում դուքս դե Դյուրան։ Նապոլեոնի ժամանակ այստեղ հավաքվում էին ռոյալիստները, ովքեր նախապատրաստում էին Բուրբոնների վերականգնու...Կարդալ ավելին

Յուսե դղյակ (ֆր.՝ Château d'Ussé), Ֆրանսիայի Էնդր և Լուարա դեպարտամենտում Լուարա գետի հովտում տեղակայված միջնադարյան դղյակ է։

Դղյակը կառուցել է դե Բյուեյ տոհմի սենյոր դ'Յուսեն XV դարում՝ գոթիկայի դարաշրջանի վերջում։ 1460-ական թվականներին դղյակում ապրում էր նրա որդի Անտուանը կնոջ՝ Կարլ VII և Ագնեսա Սորալի արտաամուսնական դստեր հետ։ 1485 թ. կավածքը 40 000 ոսկե էքյուով վաճառվում է պալատական Ժակ դ'Էպինեին, ով էլ վերսկսում է շինարարական աշխատանքները։ Շինարարները վերջին քարը դնում են 1538 թ.:

Լյուդովիկոս XIV-ի ժամանակ կավածքին տիրում է նշանավոր Վոբանի աները։ Վոբանի ժամանակին է վերագրվում կանոնավոր զբոսայգու ստեղծումը (ենթադրաբար, դրա նախագծման հեղինակն է Լենտորը)։ Կարծիք կա, որ հենց այս դղյակն է նկարագրել Շառլ Պերոն իր «Քնած գեղեցկուհին» հեքիաթում։

XVIII դարում դղյակին տիրում էին Ռոգանների տունը։ 1807 թ. այն ձեռք է բերում դուքս դե Դյուրան։ Նապոլեոնի ժամանակ այստեղ հավաքվում էին ռոյալիստները, ովքեր նախապատրաստում էին Բուրբոնների վերականգնումը գահին։ 1885 թվականից դղյակին տիրում են դե Բլակաս դուքսերը։

Պրոսպեր Մերիմեի առաջարկով Յուսե դղյակը 1861 թ. անց է կացվել Ֆրանսիայի պատմական հուշարձանների պետական ցանկ։

Photographies by:
Manfred Heyde, - CC BY-SA 3.0
Statistics: Position
694
Statistics: Rank
144982

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
712546983Click/tap this sequence: 3138

Google street view

Where can you sleep near Յուսե դղյակ ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.