Château de Chenonceau

( Շենոնսո (դղյակ) )

Շենոնսո դղյակ (ֆր.՝ Château de Chenonceaux), գտնվում է ֆրանսիական Էնդր և Լուարա դեպարտամենտի ոչ մեծ համանուն Շենոնսո գյուղի մոտ։ Մտնում է դղյակների թվի մեջ, որոնք սովորաբար կոչվում են Լուարայի դղյակներ։ Ունի ժողովրդական «կանացի դղյակ» անվանումը։ Ֆրանսիայում ամենից շատ այցելվող, սիրելի և հայտնի դղյակներից է։ Հանդիսանում է մասնավոր սեփականություն, բայց բաց է այցելությունների համար։

Պատմություն

Կալվածքը, որտեղ այսօր վեր է խոյանում Շենոնսո դղյակը, 1243 թվականից պատկանում էր ծագումով Օվերնիից դե Մարկ ընտանիքին։ Նրանց սեփականությունն էր այդ տեղում գտնվող ջրանցքներով շրջապատված հինավուրց ամրոցը, որը Շեր գետի ափին միանում էր բարձրացնովի կամուրջով։ Ամրոցի կողքին գտնվում էր հողմաղաց։

Կառլ 6-րդի կառավարման ժամանակ Ժան դե Մարկն իր ամրոցում տեղակայել էր անգլիական կայազոր, ինչն ստիպեց թագավորին հրամայել քարուքանդ անել բոլոր պաշտպանողական ամրությունները և ամրագրել հողերն իրենց օրինական տերերին։ Դրամական դժվարություններն ստիպում են ընտանիքին վաճառել իրենց կալվածքը Նորմանդիայում ֆինանսական գործերով համբարակ Թոմաս Բոհյեին։ 1512 թվականին նա գնեց նաև ամրոցը։ Բոհյեն բացի աշտարակից, քանդում է հին դղյակը, նոր շինությւոն կառուցելու համար։ Շինարարական աշխատանքներն ավարտվում են 1521 թվականին։ Թոմաս Բոհյեի, իսկ երկու տարի անց նաև նրա կնոջ՝ Եկատերինայի մահից հետո դղյակն անցնում է նրանց որդուն՝ Անտուանին։ Ֆրանցիսկոս 1-ինը դղյակը բռնագրավում է որպես փոխհատուցում՝ Թոմաս Բոհյեի մի շարք ֆինանսական գործերի խախտման պատճառաբանությամբ։

Chateau de Chenonceau..jpg 

1547 թվականին թագավոր է դառնում Հենրիխ 2-րդը, ով դղյակը նվիրում է Դիանա դե Պուատյեին։ 1551 թվականին նա սկսում է դղյակի բարեկարգում։ Քարե կամրջի շինարարության համար Դիանայի հրամանով չափվում է Շեր գետի խորությունը։ Կամուրջը կառուցվում է Ֆիլիբեր Դելորմի նախագծով։

 
Դղյակը և այգին ինքնաթիռի բարձրությունից

1559 թվականին վախճանվում է Հենրիխ 2-րդը։ Թագուհին՝ Եկատերինա Մեդիչին վերադարձնում է դղյակը։ 1580 թվականին ճարտարապետ Անդրուե Դյուսերսոն իրականություն է դարձնում Ֆիլիբեր Դելորմի մտադրությունը՝ կառուցելով Շեր գետի կամրջի վրա նոր թև։ Այն երկհարկանի կառույցն իրենից ներկայացնում էր երկու երկար ճակատներ՝ հատված համաչափ իրար հաջորդող պատուհաններով։ Վերին հարկը ձևավորված էր որպես պարահանդեսային սրահ և հարուստ էր հարդարանքով, ինչպես դղյակի մնացած մասերը։

Photographies by:
Statistics: Position
644
Statistics: Rank
154171

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
851697234Click/tap this sequence: 9542
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Շենոնսո (դղյակ) ?

Booking.com
491.602 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 74 visits today.