Խոյա դե Սերեն (իսպ.՝ Joya de Cerén կոչվել է մոտակա գյուղի անունով), հնագիտական օբյեկտ Սալվադորում։ Խոյա դե Սերենը կոչվում է Ամերիկայի Պոմպեյներ։ Մ. թ. ա. մոտ 600 թվականին Լոմա Կալդերա հրաբխի ժայթքման հետևանքով մայաների գյուղական բնակավայրը թաղվել է մոխրի շերտի տակ։ 1976 թվականին օբյեկտը գտնել է Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր (անգլ.՝ University of Colorado at Boulder) Փայթոն Շիտսը (Payton Sheets): Այդ ժամանակից ի վեր պեղվել է մոտ 70 կառույց։ Ի տարբերություն իտալական թաղված քաղաքի՝ մայաների գյուղի բնակիչները, ըստ երևույթին, փրկվել են։ Մեռած մարդկանց մնացորդներ պեղումների ժամանակ չեն հայտնաբերվել։ Բայց գտնվել են կենցաղային պարագաներ, սպասք, նույնիսկ կիսատ կերած ուտելիք։ Օյեկտը գիտական և մշակութային մեծ արժեք ունի, քանի որ այն ներկայացնում այդ ժամանակների սովորական մայաների կյանքը։
1993 թվականին Խոյա դե Սերենն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Հաստատությունը տեղակայված է երկր...Կարդալ ավելին

Հաստատությունը տեղակայված է երկրի մայրաքաղաք Սան Սալվադոր քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ավելացնել նոր մեկնաբանություն