Սանտյագո դե լոս Կաբալերոս քաղաքը հիմնադրվել է 1527 թվականին կոնկիստադոր Պեդրո դե Ալվարադոյի կողմից։ 1542 թվականին բնակավայրը ավերվել է Ագուա հրաբխի ժայթքումի ժամանակ առաջացած հեղեղից (այժմ այնտեղ կա Սիուդադ Վիջա կամ «հին քաղաք» գյուղը)։ Պրովինցիայի մայրաքաղաքը տեղափոխվել է նոր վայր, որն այժմ զբաղեցնում է Անտիգուա Գվատեմալան։
«Սանտյագոն» երկար ժամանակ ծառայել է որպես Իսպանիայի նահանգի ամենամեծ կենտրոնը Մեխիկոյի և Լիմայի միջև։ 18-րդ դարում բնակչությունը հասնում էր 60 հազարի։ 1676 թվականից գործում է համալսարանը, իսկ 1660 թվականից՝ տպագրությունը։ Քաղաքը հաճախ տուժում էր ավերիչ երկրաշարժերից ։ 1773 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց ուժգին երկրաշարժի հետևանքով։ Այնուհետև մայրաքաղաքը տեղափոխվեց Նոր Գվատեմալա, որը հիմնադրվել է հին քաղաքից 24 կմ հեռավորության վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն