Casa de las Conchas (Salamanca)

( Խեցիներով տուն )

Խեցիներով տուն (իսպ.՝ Casa de las Conchas), շինություն Սալամանկայում, Վերածննդի և գոթիկայի ակունքներում ձևավորված իսպանական պլատերեսկո ոճի դրսևորման փայլուն օրինակ։ Միջնադարյան քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից է, որ իր գեղեցիկ ու յուրահատուկ տեսքով դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին։

Խեցիներով տունը կառուցվել է 1493-1517 թվականներին։ Տանտերը եղել է Սանտյագո օրդենի անդամ, Սալամանկայի համալսարանի իրավունքի դասախոս Ռոդրիգո Մալդոնադո դե Տալավերը, ով հետո դարձել է նույն համալսարանի ռեկտոր և Կաստիլիայի թագավորական խորհրդի անդամ։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Իսպանիայում վերջնականապես ճնշեցին մավրերին, և հաստատվեց երկար սպասված խաղաղությունը։ Միայն 15-րդ դարի վերջին քաղաքը դարձավ անվտանգ, և ազնվականությունը, թողնելով իր դղյակները, վերադարձավ քաղաքային միջավայր։ Քաղաքը վերածնվեց, սկսեցին կառուցվել մեծ թվով քաղաքացիական շինություններ։ Քաղաքային պալատը դարձավ ազնվականության իշխանության խորհրդանիշը։ Պալատները դեռևս հիշեցնում էին ամրոցներ. նրանց ճարտարա...Կարդալ ավելին

Խեցիներով տուն (իսպ.՝ Casa de las Conchas), շինություն Սալամանկայում, Վերածննդի և գոթիկայի ակունքներում ձևավորված իսպանական պլատերեսկո ոճի դրսևորման փայլուն օրինակ։ Միջնադարյան քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից է, որ իր գեղեցիկ ու յուրահատուկ տեսքով դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին։

Խեցիներով տունը կառուցվել է 1493-1517 թվականներին։ Տանտերը եղել է Սանտյագո օրդենի անդամ, Սալամանկայի համալսարանի իրավունքի դասախոս Ռոդրիգո Մալդոնադո դե Տալավերը, ով հետո դարձել է նույն համալսարանի ռեկտոր և Կաստիլիայի թագավորական խորհրդի անդամ։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Իսպանիայում վերջնականապես ճնշեցին մավրերին, և հաստատվեց երկար սպասված խաղաղությունը։ Միայն 15-րդ դարի վերջին քաղաքը դարձավ անվտանգ, և ազնվականությունը, թողնելով իր դղյակները, վերադարձավ քաղաքային միջավայր։ Քաղաքը վերածնվեց, սկսեցին կառուցվել մեծ թվով քաղաքացիական շինություններ։ Քաղաքային պալատը դարձավ ազնվականության իշխանության խորհրդանիշը։ Պալատները դեռևս հիշեցնում էին ամրոցներ. նրանց ճարտարապետության մեջ օգտագործվում էին աշտարակներ, ատամնավոր պատեր։ Շենքի արտաքին և ներքին պատերը զարդարվում էին պալատների սեփականատերերի գերբերով ու խորհրդանիշերով, ովքեր հպարտանում էին իրենց հասարակական դիրքով` ցուցադրելով այն մյուս քաղաքացիներին։

Սանտյագո օրդենի զինանշանը ծովախեցին էր։ Խեցին Սանտյագո դե Կոմպոստելա ուխտագնացություն կատարելու խորհրդանիշն էր, ուր գտնվում էր Հակոբոս առաքյալի գերեզմանը։ Խեցիներով էին նշում ուխտագնացության ճանապարհի բոլոր հիմնական նշանաձողերը։ Ոսկեգույն կրաքարից քարե խեցիներով էր իր տունը պատել օրդենի ասպետ Ռոդրիգո դե Մալդոնադո Տալավերան։ Խեցիների թիվը հասնում է մոտ 300-ի, որոնք շախմատային կարգով տեղադրված են հարթ պատերին։ Բացի խեցիներից` շենքի ճակատային մասը զարդարված է Մալդոնադոյի զինանշանով և զինանշանային վահաններով։

Խեցիներով տունն ունեցել է նաև աշտարակ, որը, սակայն, երկար չի գոյատևել։ Կառլոս V կայսրը, այն համարելով իրեն ուղղված մարտահրավեր դոն Մալդոնադոյի կողմից, հրամայել է երկու երրորդով կրճատել այն։ Դրա հետևանքով այն ներկայումս բարձրությամբ աչքի չի ընկնում։

Տան ներքին բակում կարելի է տեսնել երկմակարդակ շքեղ կամարներ, աստիճաններ, որոնք զարդարված են տունը պահպանող շան, արջի ու առյուծի կերպարանքներով։ Պատուհանները երկաթյա ցանցերով են, դեկորները գոթական, մավրիտանական ու Վերածննդի ճարտարապետական ոճերով են։ Բակի կողմից տանիքը պսակում է շուշաններով ու գորգուլյաներով զարդարված սանդերքը։ Կենտրոնում ջրհորն է, որ միջնադարում ապահովում էր անընդհատ ջրամատակարարումը։

Իր պատմության հինգ հարյուր տարիների ընթացքում Խեցիներով տունը բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Ժամանակին նրա նկուղներում եղել են խցեր, որտեղ փակել են Սալամանկայի համալսարանի կարգազանց ուսանողներին։ 1929 թվականին Խեցիներով տունը հռչակվել է ազգային հուշարձան։ Վերակառուցումից հետո, որն ավարտվել է 1993 թվականին, այստեղ տեղակայվել է Պետական հանրային գրադարանը։

Միջնադարում ընդունված է եղել մի քանի մետաղադրամներ դնել կառուցվող շինության հիմքում։ Եթե հավատանք լեգենդին, Խեցիներով տան հիմքում թաղել են մի ամբողջ ունցիա ոսկի։

Photographies by:
Statistics: Position
3309
Statistics: Rank
94953

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
394628517Click/tap this sequence: 6841
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Խեցիներով տուն ?

Booking.com

What can you do near Խեցիներով տուն ?

9.090.673 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.373 visits today.