مقبرة وادي السلام

( Վադի աս Սալամ )

Վադի աս Սալամ (արաբ․՝ وادي السلام‎‎), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիիթական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։

Վադի աս Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է։ Շիիթների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերեզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը։

Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ։

Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղվ...Կարդալ ավելին

Վադի աս Սալամ (արաբ․՝ وادي السلام‎‎), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիիթական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։

Վադի աս Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է։ Շիիթների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերեզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը։

Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ։

Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը, նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիիթներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ։

Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների։

Photographies by:
Sgt. Johnnie French - Public domain
Statistics: Position
1686
Statistics: Rank
73512

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
267953841Click/tap this sequence: 1632

Google street view

Videos

Where can you sleep near Վադի աս Սալամ ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.