طيسفون

( Տիզբոն )

Տիզբոն (պարսկերեն՝ تیسفون-Tisfun, արաբ․՝ قطسيفون-Qaṭaysfūn‎‎, հունահռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես Կտեսիփոն (Κτησιφῶν), ինչը անվան աղավաղված ձևն է), պատմական քաղաք, տեղակայված է այժմյան Բաղդադից մոտ 15 կիլոմետր դեպի հարավ, Տիգրիսի ձախ ափին։ Մ. թ. ա. 3-րդ դարից եղել է Պարթևստանի ռազմական հենակետ, ապա պարթևաց արքաների գահանիստ։ Հռոմեական Տրայանոս կայսեր ժամանակներից (115-ից) Տիզբոնը դարձել է Սասանյանների մայրաքաղաքը, հռչակվել իբրև հարուստ և խոշոր քաղաք։ 637 թվականին Տիզբոնը գրավել ու ավերել են արաբները։ Տիզբոնում պահպանվել են Սասանյանների հոյակերտ պալատի ավերակները։ Բաղդադի հիմնադրումից (762) հետո Տիզբոնը վերջնականապես կորցրել է նշանակությունը։

Հիշատակվում է V դարի հայ պատմիչների կողմից։ Այժմ ավերակ է։

Photographies by:
Statistics: Position
708
Statistics: Rank
249124

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
263814759Click/tap this sequence: 8949
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Տիզբոն ?

Booking.com
8.718.500 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.638 visits today.