House in the Clouds

( Տուն ամպերի մեջ )

Տուն ամպերի մեջ (անգլ.՝ House in the Clouds), ջրաճնշումային աշտարակ «կապրիզ» ոճով, կառուցվել է 1923 թվականին Տորպենեսս[en] գյուղում, Սուֆոլկ կայսրություն, Անգլիա։ Աշտարակը միացվել էր տեղի հողմաղացին[en], որը կառուցվել էր դեռևս 1803 թվականին, իսկ գյուղ տեղափոխվել էր այդ նույն 1923 թվականին։ Աշտարակի ճարտարապետ էր հանդես գալիս լոնդոնյան Braithwaite Engineering Company ընկերությունը։

Այժմ ջրի տարողության փոխարեն աշտարակի գագաթին գտնվում է «բնակելի տուն» յակոբինյան[en] և թյուդորյան ոճերով այնպես, որ տպավորություն է ստեղծվում կարծես այն լողում է ծառերի վրայով։

Ի սկզբանե ջրի տարողության ծավալը կազմել է 230 000 լիտր, սակայն 1943 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շինությունը վնասվել էր։ Շուտով աշտարակը վերանորոգեցին, սակայն ջր...Կարդալ ավելին

Տուն ամպերի մեջ (անգլ.՝ House in the Clouds), ջրաճնշումային աշտարակ «կապրիզ» ոճով, կառուցվել է 1923 թվականին Տորպենեսս[en] գյուղում, Սուֆոլկ կայսրություն, Անգլիա։ Աշտարակը միացվել էր տեղի հողմաղացին[en], որը կառուցվել էր դեռևս 1803 թվականին, իսկ գյուղ տեղափոխվել էր այդ նույն 1923 թվականին։ Աշտարակի ճարտարապետ էր հանդես գալիս լոնդոնյան Braithwaite Engineering Company ընկերությունը։

Այժմ ջրի տարողության փոխարեն աշտարակի գագաթին գտնվում է «բնակելի տուն» յակոբինյան[en] և թյուդորյան ոճերով այնպես, որ տպավորություն է ստեղծվում կարծես այն լողում է ծառերի վրայով։

Ի սկզբանե ջրի տարողության ծավալը կազմել է 230 000 լիտր, սակայն 1943 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շինությունը վնասվել էր։ Շուտով աշտարակը վերանորոգեցին, սակայն ջրի տարողության ծավալը կրճատվեց մինչև 140 000 լիտր։

1977 թվականին գյուղում ջրագիծ անցկացրին և «Տուն ամպերի մեջ» -ը դադարեց կատարել իր ուղղակի գործառույթը։ 1979 թվականին ջրի տարողության համար նախատեսված մասը հեռացվեց և աշտարակը վերածվեց հյուրանոցի, որն ունի 5 ննջարան, երեք լոգարան, հյուրասենյակ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան, հեռուստացույց, սեղանի թենիս, անց է կացվել գազամուղ։ Ամբողջ շինությունն ունի 5 հարկ, վերև բարձրանում են 68 աստիճան ունեցող սանդուղքով, շինության բարձրությունը կազմում է մոտ 21 մետր։ Աշտարակի առջև կա գոլֆի դաշտ։

1995 թվականի հունվարի 26-ին «Տուն ամպերի մեջ» -ը մտել է հատուկ ճարտարապետական կամ պատմական հետաքրքրություն ներկայացնող շինությունների ցանկի մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
926485713Click/tap this sequence: 4832
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Տուն ամպերի մեջ ?

Booking.com

What can you do near Տուն ամպերի մեջ ?

8.816.337 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 7.895 visits today.