Քենթերբերիի տաճար (անգլ.՝ Canterbury Cathedral), գոթական տաճար Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքում։ Տաճարի պաշտոնական անվանումն է` Քրիստոսի մետրոպոլիտ տաճար Քենթերբերիում (Cathedral and Metropolitical Church of Christ at Canterbury): Այն Մեծ Բրիտանիայի անգլիկան գլխավոր եկեղեցին է։ Տաճարում է գործում Քենթերբերիի արքեպիսկոպոսությունը։

Հարևանությամբ գտնվող Սուրբ Ավգուստինի աբբայության և Սուրբ Մարտինի եկեղեցու հետ մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն

Բեդա Պատվելիի տեղեկատվության համաձայն` տաճարը հիմնվել է 603 թվականին Հռոմի պապ Գրիգոր Մեծի միսիոներ Օգոստինոս Քենթրբերցու կողմից։ Նրա հիմնադրած կառույցի ավերակները հնագետները բացահայտել են 1993 թվականին[1]։ Եկեղեցին սկզբում նվիրված է եղել Քրիստոսին։ 8-րդ դարի կեսերին սուրբ Կուտբերտը եկեղեցուն կից կառուցել է կնքատուն (բապտիստերիա)։

Նորմանդական նվաճումներից հետո խարխլված եկեղեցին արքեպիսկոպոս Լաֆրանկի ջանքերով վերականգնվում է նորմանդական ռոմանական ոճով[2]։ Անսելմ Քենթրբերցին շինարարությունը նոր մակարդակի է բարձրացնում, ինչի մասին վկայում է մեր օրեր հասած ընդարձակ կրիպտեն։

1174 թվականին եկեղեցին այրվում է։ Վերականգնման ժամանակ եկեղեցուն կից կառուցվում է այն ժամանակների համար ահռելի չափեր ունեցող կապելլան` նվիրված Սուրբ Երրորդությանը, ուր մոտավորապես 1220 թվականին տեղափոխվում են եկեղեցում սպանված արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի մասունքները։ Դրանից հետո եկեղեցին դառնում է նահատակի սրբավայրը` ամեն տարի դեպի իրեն ձգելով հազարավոր հավատացյալների, որոնք նրա բարեկեցության հիմքն են դառնում։

 
Տաճարի եկեղեցական դասը, 12-րդ դար

15-րդ դարում տաճարի նավը ձեռք է բերոմ ներկայիս տեսքին մոտ կերպարանք, զգալիորեն փոխվում է կենտրոնական աշտարակը։ Ռոմանական ոճով կառուցված հյուսիսարևմտյան աշտարակը 18-րդ դարում քանդվել է, քանի որ փլուզման եզրին է գտնվել։ 1830-ական թվականներին նրա տեղում գոթական ոճով նոր աշտարակ է կառուցվում։

Քենթերբերիի տաճարի շուրջը ձգվում են ծածկած երկու պատշգամբասրահներ, պարտեզ և հարակից մի շարք շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում։ Արքեպիսկոպոս Դունստանի օրոք (10-րդ դար) տաճարը հռչակվել է բենեդիկտյան աբբայություն, սակայն Հենրի VIII-ի օրոք` 1539 թվականին, պետականացվել է` լինելով նման վերջին եկեղեցին Անգլիայում[3]։

1942 թվականի մարտին շինությունների մի մասը քանդվել է օդային ռմբակոծություններից, որի նշանակետը հենց եկեղեցին է եղել։

"AD 1000 – Canterbury Cathedral". Current Archaeology. Retrieved 16 March 2012. Cook 1949. "St Dunstan (Biographical details)". British Museum. Retrieved 13 April 2014.
Photographies by:
Antony McCallum: Who is the uploader, photographer, full copyright owner and proprietor of WyrdLight - CC BY-SA 4.0
Statistics: Position
1461
Statistics: Rank
93932

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
193725864Click/tap this sequence: 1831
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Քենթերբերիի տաճար ?

Booking.com
491.703 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 29 visits today.