Tossa de Mar

( Տոսա դե Մար )

Տոսա դե Մար (իսպ.՝ Tossa de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի Ժիրոնա նահանգի Սելվա շրջանում։ Զբաղեցնում է 38,18 կմ² մակերես։ Բնակությունը կազմում է 5976 մարդ (2010 թվական)։

Տոսան իրենից ներկայացնում է ոչ մեծ զբոսաշրջային հանգստավայր-քաղաք՝ Կոստա Բրավայի ափին։ Գտնվում է Բարսելոնայից 90 կմ դեպի հյուսիս։ Այս հանգստավայրը զբոսաշրջիկներին ներկայանում է ոչ միայն իր լողափերով, այլև՝ պատմամաշակութային ժառանգությամբ։ Ի թիվս այս ամենի Տոսայում է գտնվում նաև մի ամրոց, որը ժամանակին ծովահենների դեմ պաշտպանական կառույց է ծառայել։ Ներկայումս մունիցիպալիտետը ծաղկում է ապրում ի շնորհիվ զարգացող զբոսաշրջության։ 18-19-րդ դարերում Տոսան հայտնի է եղել թանկարժեք գինիների համար նախատեսված խցանների արտադրությամբ։

Չնայած, որ աշխարհի տարբեր վայրերից այստեղ հանգստանալու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, միևնույն է Տոսան կարողացել է պահպանել իր ազգային սովորություններն ու մշակույթը։ Տոսայի խոշոր լողափերից են Պլատյա Գրանն (Platja Gran) ու ...Կարդալ ավելին

Տոսա դե Մար (իսպ.՝ Tossa de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի Ժիրոնա նահանգի Սելվա շրջանում։ Զբաղեցնում է 38,18 կմ² մակերես։ Բնակությունը կազմում է 5976 մարդ (2010 թվական)։

Տոսան իրենից ներկայացնում է ոչ մեծ զբոսաշրջային հանգստավայր-քաղաք՝ Կոստա Բրավայի ափին։ Գտնվում է Բարսելոնայից 90 կմ դեպի հյուսիս։ Այս հանգստավայրը զբոսաշրջիկներին ներկայանում է ոչ միայն իր լողափերով, այլև՝ պատմամաշակութային ժառանգությամբ։ Ի թիվս այս ամենի Տոսայում է գտնվում նաև մի ամրոց, որը ժամանակին ծովահենների դեմ պաշտպանական կառույց է ծառայել։ Ներկայումս մունիցիպալիտետը ծաղկում է ապրում ի շնորհիվ զարգացող զբոսաշրջության։ 18-19-րդ դարերում Տոսան հայտնի է եղել թանկարժեք գինիների համար նախատեսված խցանների արտադրությամբ։

Չնայած, որ աշխարհի տարբեր վայրերից այստեղ հանգստանալու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, միևնույն է Տոսան կարողացել է պահպանել իր ազգային սովորություններն ու մշակույթը։ Տոսայի խոշոր լողափերից են Պլատյա Գրանն (Platja Gran) ու Մար Մենուդան (Mar Menuda), որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնական մասում։ Չնայած, որ Տոսայի հյուրանոցների մեծ մասը բարձրակարգ են և թանկ արժեն, միևնույն է հյուրանոցներում հանգրվանելու համար անհրաժեշտ է նախօրոք տեղ պատվիրել։

Photographies by:
Vivartkapoor1234 - CC BY-SA 4.0
Statistics: Position
2518
Statistics: Rank
114352

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
263817495Click/tap this sequence: 7722
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Տոսա դե Մար ?

Booking.com

What can you do near Տոսա դե Մար ?

9.049.187 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.386 visits today.