Tower of London

( Թաուեր )

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress, Tower of London), Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը։ Մեծ Բրիտանիայի հնագույն պատմական կառույցներից մեկը, երկար ժամանակ ծառայել է որպես անգլիական թագավորների նստավայր։ Այսօր Թաուերն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ և թանգարան է հանդիսանում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

Լոնդոնյան Թաուերը գտնվում է լոնդոնյան Համլետ Թաուերի տարածաշրջանում, Լոնդոն Սիթիի Մայլ հրապարակի արևելյան մասից առաձնացած է Թաուեր Հիլլ կոչվող ազատ տարածությամբ։ Կառուցվել է 1066 թվականի վերջերին որպես նորմանների դեմ անգլիացիների տարած հաղթանակի խորհրդանիշ։ Ուայթ Թաուերը, որի անունն է ստացել ողջ ամրոցը, հիմնվել է 1078 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից. այն հանդիսանում էր լոնդոնյան էլիտայի կողմից գործադրվող ճնշման դեմ բողոքի խորհրդանիշ։ 1100 թվականից (Ռանուկ Ֆլամբարդ) մինչև 1952 թվականը (Կրեյ եղբայրներ) շինությունն օգտագործվում է...Կարդալ ավելին

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress, Tower of London), Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը։ Մեծ Բրիտանիայի հնագույն պատմական կառույցներից մեկը, երկար ժամանակ ծառայել է որպես անգլիական թագավորների նստավայր։ Այսօր Թաուերն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ և թանգարան է հանդիսանում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

Լոնդոնյան Թաուերը գտնվում է լոնդոնյան Համլետ Թաուերի տարածաշրջանում, Լոնդոն Սիթիի Մայլ հրապարակի արևելյան մասից առաձնացած է Թաուեր Հիլլ կոչվող ազատ տարածությամբ։ Կառուցվել է 1066 թվականի վերջերին որպես նորմանների դեմ անգլիացիների տարած հաղթանակի խորհրդանիշ։ Ուայթ Թաուերը, որի անունն է ստացել ողջ ամրոցը, հիմնվել է 1078 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից. այն հանդիսանում էր լոնդոնյան էլիտայի կողմից գործադրվող ճնշման դեմ բողոքի խորհրդանիշ։ 1100 թվականից (Ռանուկ Ֆլամբարդ) մինչև 1952 թվականը (Կրեյ եղբայրներ) շինությունն օգտագործվում էր որպես բանտ, չնայած որ դա նրա առաջնային նպատակը չէր։ Այդ ժամանակվա ահռելի ամրոցը սկզբում օգտագործվում էր որպես թագավորի նստավայր։ Որպես մեկ ամբողջություն, Թաուերը մի քանի կառույցների համալիր է, որոնք զետեղված են պաշտպանական պատերի և խրամի երկու համակենտրոն օղակների մեջ։ Համալիրն ընդարձակվել է տարբեր ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ Ռիչարդ Առյուծասիրտ, Հենրի III և Էդուարդ I թագավորների օրոք 12-րդ և 13-րդ դարերում։ 13-րդ դարի վերջերին ստեղծված հիմնական ճարտարապետական նախագիծը պահպանվել է առ այսօր, չնայած հետագայում արված շինարարական աշխատանքներին։

Լոնդոնյան Թաուերը կարևոր դեր է խաղացել Անգլիայի պատմության մեջ։ Այն պաշարվել է մի քանի անգամ․ վերահսկել Թաուերը նշանակում էր վերահսկել Անգլիան։ Այն ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի զինանոց, գանձարան, գազանանոց, թագավորական արքունիքի բնակավայր, արխիվ, թագավորական զարդերի տուն։ 14-րդ դարի սկզբներից մինչև Չարլզ II–ի կառավարումը միապետի թագադրման արարողության շքերթը պետք է ձգվեր Թաուերից մինչև Ուեսթմինսթերյան աբբայություն։ Միապետի բացակայության ժամանակ Թաուերի կոնստաբլն էր պատասխանատու ամրոցի համար (կոնստաբլը բավական ազդեցիկ և հեղինակավոր պաշտոնյա էր միջնադարում)։ 15-րդ դարի վերջերին այն արքայազների կեցավայրն էր։ Թյուդորների իշխանության ժամանակաշրջանում Թաուերն ավելի քիչ էր օգտագործվում որպես թագավորանիստ, և չնայած, որ միջոցներ ձեռնարկվեցին ամրոցը վերանորոգելու, նրա պաշտպանական տեխնիկան բավականին հնացած էր ժամանակի հրետանուն դիմակայելու համար։

Շինության՝ որպես բանտ օգտագործման ամենաթեժ ժամանակաշրջանը 16-17-րդ դարերն էին, երբ «ամոթալի» արարքներ գործած շատ անձինք, ինչպես Էլիզաբեթ I-ը մինչև թագուհի դառնալը, ազատազրկված էին այս կառույցի պատերի հետևում։ Այստեղից էլ ծագում է «Թաուեր ուղարկել» արտահայտությունը։ Չնայած Թաուերի՝ որպես տանջանքների և մահվան վայր համբավին, որն այդքան ժողովրդականացրել են 16-րդ դարի կրոնական պրոպագանդիստները և 19-րդ դարի գրողները, միայն յոթ մարդիկ են մահապատժի ենթարկվել Թաուերում մինչև 20–րդ դարի Համաշխարհային պատերազմները։ Մահապատիժները հիմնականում տեղի էին ունենում տխրահռչակ Թաուեր Հիլլում, որը գտնվում է ամրոցից հյուսիս․ 400 տարվա ընթացքում 112 մահապատիժ է այդտեղ իրականացվել։ 19-րդ դարի հաջորդ կեսում այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են թագավորական արքունիքը, տեղփոխվեցին Թաուերից այլ ուղղություններով՝ դատարկ թողնելով շատ կառույցներ։ Անթոնի Սալվինը և Զոն Թեյլորն օգտագործեցին առիթը՝ Թաուերն իր միջնադարյան տեսքին բերելու և մաքրելով դատարկ մնացած նորակառույց շինություններ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում Թաուերը կրկին օգտագործվել է որպես բանտ․ այստեղ այդ ընթացքում նաև մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող տասներկու մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վնասները, որոնք ստացել էր կառույցը Բիլթզի ժամանակ, վերանորոգվեցին, և ամրոցը վերաբացվեց հասարակության համար։ Այժմ լոնդոնյան Թաուերը երկրի զբոսաշրջային գրավչություններից մեկն է։ Թաուերի Կոնստաբլի ղեկավարության տակ այն պահպանվում է «Պատմական Թագավորական Պալատներ» բարեգործական կազմակերպության կողմից՝ որպես Համաշխարհային ժառանգության վայր։

Photographies by:
Hilarmont - CC BY-SA 3.0 de
Statistics: Position
1129
Statistics: Rank
102100

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
248579613Click/tap this sequence: 6961

Google street view

Where can you sleep near Թաուեր ?

Booking.com
489.359 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 186 visits today.