Tallinn

( Տալլին )

Տալլին (էստ․՝ Tallinn), նախկին անվանումը Ռևել, Էստոնիայի մայրաքաղաքն է և Էստոնիայի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Էստոնիայի հյուսիսում՝ Ֆիննական ծոցում։ Տարածքը կազմում է 159.2 կմ², բնակչությունը մոտ 440,950 է։ Էստոնիայի բնակչության մոտ 32%-ը ապրում է Տալլինում։

Պատմություն

Հնագիտական տվյալներով հին էստերը 10-րդ դարում կառուցել են ամրացված մի քաղաքավայր Տոոմպեայի վրա (Վերին քաղաք)։ Այնուհետև նրա ստորոտում առաջացել է էստոնական առևտրա-արհեստավորական ավան՝ Ստորին քաղաքը։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է 1154 թվականին։

Ռուսական տարեգրություններում հայտնի է Կոլիվան ձևով, սկանդինավները անվանել են Լինդանիսե։

1219 թվականին քաղաքը գրավել են դանիացիները և այն անվանվել է Ռեալ (Ռևել)՝ Ռյավալա (էստոնիայի հյուսիսարևմտյան մաս) տեղավայրի անունով։ Էստոնացիները չեն ընդունել նոր անվանումը և սկսել են քաղաքը կոչել Տալլին (Taani Linna — դանիական քաղաք)։

Տալլինը զարգանում էր որպես առևտրաարհեստավորական կենտրոն և ծովային նավահանգիստ։ 1230 թվականին ստացել է Լյուբեկյան քաղաքային իրավունք, որը արտոնություններ էր տալիս գերմանական առևտրականներին ու արհեստավորներին, 1285 թվականին մտել է Հանզայի մեջ։

1346 թվականին դանիացիները Տալլինը վաճառել են Տևտոնական օրդենին, ապա այն անցել է Լիվոնյան օրդենին, որի անկումից հետո՝ 1561 թվականին, Շվեդիայի հպատակության տակ։

1558—1583 թվականների Լիվոնյան պցատերազմի ընթացքում ռուսական զորքերը 1570—1571 և 1577 թվականների ապարդյուն պաշարել են Տալլինը։

1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմ ժամանակ 1710 թվականի սեպտեմբերին Տալլինը գրավել է Պետրոս I-ը։ Այն պահպանել է իր իրավունքներն ու արտոնությունները, ամբողջ էստոնիայի հետ մտել Ռուսական կայսրության կազմի մեջ և ղարձել Ռևելի (1783 թվականից՝ էստլանդական) նահանգի կենտրոնը։ 1870 թգովականին գործարկվել է Տալլին-Պետերբուրգ երկաթուղին։

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Տալլինը դարձել է Հյուսիս-արևմտյան Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոն։ Բեռնաշրջանառությամբ Տալլինի նավահանգիստը 4-րդն էր (Պետերբուրգից, Ռիգայից, Օդեսայից հետո) Ռուսաստանում։

1897 թվականին Տալլինն ուներ ավելի քան 64,5 հազար բնակիչ, 1900 թվականին խոշոր արդյունաբերության մեջ զբաղված էր շուրջ 6 000 բանվոր։

1918 թվականի փետրվարի 24֊ից եղել է նորանկախ Էստոնիայի հանրապետության, 1940 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ֊ի մայրաքաղաք։

1941 թվականին քաղաքը գրավել են գերմանացիները, որի ընթացքում շատ ազգայնական էստոնացիներ համագործակցել են նացիստների հետ։ 1944 թվականի խորհրդային կարգերի վերականգումից հետո, ճնշվել ու վտարվել է քաղաքի բնակչության զգալի մասը, փոխարենը վերաբնակեցվել են ռուսներ։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ռուսները կազմում էին բնակչության գրեթե կեսը։

Ներկայում, նրանք բնակչության մեկ երրորդն են։

 
Քաղաքի համայնապատկերը
Photographies by:
Statistics: Position
2289
Statistics: Rank
55134

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
213459678Click/tap this sequence: 1447

Google street view

Where can you sleep near Տալլին ?

Booking.com
489.219 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 46 visits today.