Suomenlinna
( Սվեաբորգ )Սվեաբորգ (շվեդերեն՝ Sveaborg, բառացի՝ Շվեդական ամրոց) կամ Սուոմենլինա (ֆիններեն՝ Suomenlinna, բառացի՝ Ֆիննական ամրոց), բաստիոնային ամրությունների համակարգ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մերձակայքում։ Վարչականորեն Հելսինկիի շրջաններից է։ 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ամրությունները պաշտպանել են Հելսինգֆորսը (այժմ՝ Հելսինկի) ծովի կողմից, իսկ 1960-ական թվականներից վերածվել են բնակելի թաղամասի և թանգարանի։
Գայլային ժայռակղզիների ամրացման մասին որոշումը շվեդական կառավարությունն ընդունել է ռուս-շվեդական պատերազմի (1741-1743) ավարտից հետո Աբոյի համաձայնագրով (1743)։
1746 թվականին ամրոցաշինական աշխատանքների ղեկավարությունը վստահվել է 36-ամյա մայոր Ավգուստին Էրենսվերդին, որը համագործակցել է ճարտարապետ Տունբերգի հետ[1][2]։
Բացի այդ՝ 1756 թվականին Էրենսվերդի նախաձեռնությամբ վերակազմավորվել է շվեդական գալերային նավատորմը, որը բանակային անվանում է ստացել։ Նրա գլխավոր բազան դարձել է նորակառույց Սվեաբորգը։ Նույն թվականին Էրենսվերդը ստացել է գեներալ-մայորի կոչում։
1748-1758 թվականներին ձևավորվել է ներկայիս Կուստաանմիեկան։ Բոլոր աշխատանքներն ավարտին են հասցվել 1770 թվականին. դրանց ընդհանուր արժեքը կազմել է 25 միլիոն տիքսդալեր։
1808 թվականին՝ ռուս-շվեդական պատերազմի ժամանակ, ամրոցը պաշարվել է ռուսների կողմից և ոչ երկարատև պաշարման արդյունքում ապրիլի 26-ին հանձնվել։ Հաղթողներին բաժին է հասել 7.5 հազար գերի և 110 ռազմանավ։ Սվեաբորգի պարետ է նշանակել ռուս գեներալ Միխայիլ Բուլատովը։
↑ ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА // Военная история ]- Сб. История русской армии ↑ Sipilä, Petri, et al.: Suomenlinnan telakka ennen ja nyt. Museovirasto, 2007. ISBN 978-951-616-174-0.
Ավելացնել նոր մեկնաբանություն