Library of Parliament

( Պառլամենտի գրադարան (Օտտավա) )

Պառլամենտի գրադարան (ֆր.՝ Bibliothèque du Parlement, Խորհրդարանի գրադարան), Կանադայի խորհրդարանի հիմնական տեղեկատվական պահոց ու հետազոտական ռեսուրս։ Գրադարանի հիմնական մասնաճյուղը գտնվում է Օտտավայում՝ խորհրդարանական բլրի Կենտրոնական հատվածի թիկունքում և հանդիսանում է 1916 թվականին այրվելուց հետո այդ մեծ շենքի բնօրինակ մարմնավորման անձեռնմխելի հատվածը։ Գրադարանը 1876 թվականին կառուցվելուց ի վեր բազմիցս համալրվել և վերանորոգվել է, թեև ձևն ու դեկորը պահպանվել են։ Շենքը համարվում է Կանադայի խորհրդանիշ և պատկերված է կանադական տասը դոլարի հակադարձ երեսին։

Գրադարանը վերահսկում է Կանադայի խորհրդարանական գրադարանավարը և գրադարանավարի օգնականը։ Գրադարանի պաշտոնյաներ են համարվում նաև Կանադայի խորհրդարանական գրող-դափնեկիրը և խորհրդարանի բյուջեի պատասխանատուն։

Պատմություն

Պառլամենտի գրադարանի ստեղծման հիմքերը գալիս են 1790-ական թվականներից, երբ ստեղծվեցին Վերին և Ստորին Կանադայի օրենսդրական գրադարանները. դրանք գործել են առանձին, մինչև 1841 թվականին Կանադայի նահանգի ստեղծումը և հավաքածուները միավորվեցին և նահանգային մայրաքաղաքի հետ տեղափոխվեցին Քինգստոն, Մոնրեալ, Տորոնտո և Քվեբեկ քաղաքներ։ Գրադարանը պետք է ստեղծվեր Օտտավայում, 1867 թվականից հետո, երբ Վիկտորյա թագուհին Բայթաունը ընտրեց որպես Կանադայի Դոմինիոնի իր թագի նոր նստավայր և Պառլամենտի գրադարանի մասին որոշմամբ հաստատությունը ձևավորվեց 1871 թվականին[1]։

Թեև ներկա գրադարանի կառուցումը սկսվել է 1859 թվականին, և հավաքածուն Օտտավա է հասել 1866 թվականին, աշխատանքը դադարեցվել էր 1861 թվականին և մինչև 1876 թվականը ամբողջական չէր, երբ 47000 հատորներ, այդ թվում նվիրատվություններ Վիկտորյա թագուհու կողմից, տեղադրվեցին։ Մոտավորապես 1869 թվականին շինարարները պարզեցին, որ նրանք չունեն տեխնիկական գիտելիքներ գմբեթավոր տանիք կառուցելու համար, ինչը նշանակում էր, որ պետք է պայմանագիր կնքել Մանչեստրից Թոմաս Ֆեյրբերն ինժեներական ընկերության հետ՝ մի քանի շաբաթվա ընթացքում հավաքովի գմբեթ ապահովելու համար. սա խոսում է այն մասին, որ պառլամենտական գրադարանի շենքը Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցն էր, որն ունեցավ ժամանակակից կահավորված երկաթյա տանիք։ Բացի այդ, 1883 թվականին գրադարանի 300 գազալամպերը վերածվեցին էլեկտրաէներգիայի[2]։ Այսպիսով, նման լրացուցիչ ծախսերը գրադարանի արժեքը հասցրին 301812 դոլարի. այս գումարն ավելացվեց խորհրդարանի բոլոր շենքերի արժեքին, որոնց արժեքն արդեն բուն բյուջեից անցել էր շատ ավելի բարձր[3]։ Ընդամենը 12 տարիների ընթացքում 1881 թվականի տորնադոյի ժամանակ ամբողջ տանիքը պոկվել է շիֆրերից, այնուհետև տանիքը ծածկվել է պղնձով[2]։

 
Կենտրոնական հատվածի ճարտարապետական նախագիծ՝ ձախ կողմում Վիկտորիա աշտարակն է, աջ կողմում՝ Պառլամենտի գրադարանը
 
Պառլամենտի գրադարանը անվնաս կանգնած 1916 թվականի հրդեհից մեկ օր հետո

Հետագա հինգ տասնամյակների ընթացքում գրադարանի հավաքածուն համալրվել է և փրկվել 1916 թվականի հրդեհից, որը ոչնչացրեց Կենտրոնական հատվածի մեծ մասը։ Գրադարանի շենքը հիմնական համալիրի հետ կապված էր միակ միջանցքով, և այդ ժամանակվա գրադարանային քարտուղար Մայքլ ՄաքՔորմակը ապահովեց գրադարանի երկաթե դռները, մինչև հրդեհը կհասներ այդ տարածքին[4]։ 1952 թվականին գրադարանի գմբեթում ծագած հրդեհը մեծ վնաս պատճառեց ծխի և ջրի միջոցով։ Այնուհետև անհրաժեշտ էր կատարել կառուցվածքային աշխատանքներ, ինչպես նաև տեղադրել ծածկված մանրահատակ և ապամոնտաժել փայտե վահանակը, և այն տեղափոխել Մոնրեալ մաքրման և մասնակի հրդեհաշիջման համար[1]։ Կենտրոնական, Արևելյան և Արևմտյան հատվածները հետագայում ունեցան լայնածավալ կլիմայական հսկողություն և էլեկտրական արդիականացում, սակայն գրադարանը հիմնականում անտեսված էր։

Անհամապատասխանությունները, գումարած պահպանումը, վերականգնումը և արդիականացումը ենթադրում էին 52 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգում, որն իրականացավ 2002-2006 թվականներին[5]։ Կանադայի հանրային աշխատանքների և կառավարական ծառայությունների ընկերությունը պայմանագիր է կնքել Թոմաս Ֆուլերի կոնստրուկտորական ընկերության հետ` կառավարելու տանիքի արտահոսքը և արտաքին պատերի քանդված սանդերը[6][7], ինչպես նաև փայտյա և գիպսային աշխատանքների լայնածավալ վերանորոգում և կլիմայի կառավարման համակարգերի տեղադրում[8]։ Նույն ժամանակահատվածում գրադարանի շենքի տակ ընկած հատվածում կատարվել են ինը մետրի խորքային պեղումներ, որպեսզի ապահովեն ավելի շատ պահեստային տարածք, մեխանիկական տարածքներ և կապ հաստատվի նավահանգիստի հետ[9]։ Ծրագիրն օգտագործեց ճշգրիտ հետազոտություն, լազերային չափումներ[2]։ Քառամյա աշխատանքից հետո գրադարանը հանրության համար բացվեց, 2006 թվականի հունիսի 5-ին վերսկսվեց շրջագայությունը գրադարանում[10], թեև Թոմաս Ֆուլլեր շինարարական ընկերությունը 21 միլիոն դոլարի հայց ներկայացրեց ընդդեմ Գահի՝ ծախսերը գերազանցելու համար[9]։

↑ 1,0 1,1 Landry Pierrette (օգոստոսի 1, 2001)։ «The Library of Parliament Today» (PDF)։ Office of the Parliamentary Librarian։ Վերցված է 2008-12-29  ↑ 2,0 2,1 2,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ CA անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: City of Ottawa։ «Residents > Heritage > Archives > A Virtual Exhibit: Ottawa Becomes the Capital > Building the Physical Reality»։ City of Ottawa։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-09-ին։ Վերցված է 2009-01-02  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ PWGSC անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Williams Patricia (հունիսի 30, 2006)։ «Canada's heritage top of mind in library restoration»։ Daily Commercial News։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2011-ին  «37th Parliament, 1st Session»։ Hansard (Ottawa: Queen's Printer for Canada) (138)։ փետրվարի 4, 2002։ Վերցված է 2008-12-29  Public Works and Government Services Canada։ «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament > Exterior Work»։ Queen's Printer for Canada։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-14-ին։ Վերցված է 2008-12-29  Public Works and Government Services Canada։ «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament > Interior Work»։ Queen's Printer for Canada։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2008-12-29  ↑ 9,0 9,1 Payton Laura (նոյեմբերի 3, 2008)։ «Ottawa's Library of Parliament at centre of $21M lawsuit»։ National Post  (չաշխատող հղում) Public Works and Government Services Canada։ «Parliament Hill > Modernization of the Buildings > Library of Parliament»։ Queen's Printer for Canada։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-04-ին։ Վերցված է 2008-12-29 
Photographies by:
Statistics: Position
6415
Statistics: Rank
13273

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
694812375Click/tap this sequence: 1429

Google street view

Where can you sleep near Պառլամենտի գրադարան (Օտտավա) ?

Booking.com
489.861 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 26 visits today.