悬空寺

( Սյուանկուն Սի )

Սյուանկուն Սի (Կախված տաճար, չինարեն ավանդ. 懸空寺, հեշտ. 悬空寺 , պինին: Xuánkōng Sì, պալլ.: Սյուանկուն Սի), Չինաստանի Շանյոն նահանգում Խենշան սուրբ լեռան մոտ ժայռի վրա կառուցված տաճարային համալիր։ Վանքը գտնվում է Դատուն քաղաքից 65 կմ հարավ-արևելք։ Դատունի մոտակայքում կան Յունգան քարանձավները։

«Սյուանկուն Սի»-ն ունի մեծ պատմական նշանակություն, այնտեղ հաճախում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Վանքը կառուցվել է 491 թվականին Հյուսիսային Վեյ թագավորական հարստության օրոք։ Տաճարային համալիրում միավորված են բուդդայական, դաոսական և կանֆուցիական թեմերը։

Վանքում ուղղաձիգ պատի երկայնքով դասավորված են 40 դահլիճ և տաղավար։ Շինությունները պահվում են ժայռին հենված փայտե գերաններով։ Ժայռը օգտագործվում է, որպես շինությունների ետևի պատ։ Պատի վրա փորագրված են Բուդդայի պատկերներ։

Տաճարում տարբեր նյութերից 80 արձան է կանգնեցված։ Ամենամեծ խորաքանդակի անունն է Թաթխաթի։

Տաճարը 1982 թվականից պահպանվում է, որպես Չինաստանի Ժող...Կարդալ ավելին

Տաճարը 1982 թվականից պահպանվում է, որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային հուշարձան։

«Սյուանկուն Սի»-ն Չինաստանում միակ տաճարն է, որտեղ միավորված են երեք կրոնական-փիլիսոփայական դպրոցներ՝ բուդդայականը, դաոսականը և կանֆուցիականը։

Photographies by:
BRUNNER Emmanuel (Manu25) - Public domain
Statistics: Position
784
Statistics: Rank
132730

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
742386159Click/tap this sequence: 7417

Google street view

Where can you sleep near Սյուանկուն Սի ?

Booking.com
488.985 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 31 visits today.