颐和园

( Ամառային կայսերական պալատ )

Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։

«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։

Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը, որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին, որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել ...Կարդալ ավելին

Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։

«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։

Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը, որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին, որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմածովային նավատորմի կառուցման համար հավաքված գումարը՝ 30 միլիոն արծաթ լյան (937,500 կգ)։

Այգին բազմիցս վերակառուցվել է, դրա ընդհանուր մակերեսը մոտ 290 հեկտար է։ Զբոսայգու հյուսիսային մասում գտնվող Վանշոուշան լեռը («Երկարակեցության լեռ») զբաղեցնում է այդ տարածքի մեկ քառորդ մասը, իսկ լեռան հարավում գտնվող Կունմինհու լիճը՝ երեք քառորդ մասը։

Photographies by:
No machine-readable author provided. Airunp assumed (based on copyright claims). - Public domain
Statistics: Position
466
Statistics: Rank
181890

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
256431978Click/tap this sequence: 5129

Google street view

Where can you sleep near Ամառային կայսերական պալատ ?

Booking.com
489.324 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 151 visits today.