Camino de Santiago

( Սուրբ Հակոբոսի ճանապարհ )

Սուրբ Հակոբոսի ճանապարհ (իսպ.՝ El Camino de Santiago, Էլ Կամինո դե Սանտյագո), ուխտագնացության նշանավոր ճանապարհ, որ տանում է Հակոբոս առաքյալի ենթադրյալ գերեզման։ Ճանապարհը գտնվում է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում, որի հիմնական մասը տեղակայված է Հյուսիսային Իսպանիայում։ Շնորհիվ մեծ ճանաչման` այս ուղին մեծ ազդեցություն է թողել միջնադարյան մշակութային ձեռքբերումների տարածման վրա։ Սուրբ Հակոբոսի ճանապարհն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

20-րդ դարի երկրորդ կեսին ուխտագնացության ճանապարհի բացահայտման և վերականգնման հարցում մեծ ներդրում է ունեցել քահանա, գիտությունների դոկտոր Էլիաս Վալինյա Սամպեդրոն, ում ջանքերի շնորհիվ, սկսած 1980-ական թվականներից, ճանապարհը դարձյալ մեծ ճանաչում ձեռք բերեց։ Այսպես, եթե 1978 թվականին նրանով անցել է ընդամենը 13 մարդ, ապա 2009 թվականին` ավելի քան 145.000 մարդ։ Սուրբ Հակոբոսի ճանապարհի հանրահռչակման հարցում մեծ դեր է խաղացել նաև Պաուլո Կոելիոյի «Կախարդի օրագիրը» վեպը, ո...Կարդալ ավելին

Սուրբ Հակոբոսի ճանապարհ (իսպ.՝ El Camino de Santiago, Էլ Կամինո դե Սանտյագո), ուխտագնացության նշանավոր ճանապարհ, որ տանում է Հակոբոս առաքյալի ենթադրյալ գերեզման։ Ճանապարհը գտնվում է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում, որի հիմնական մասը տեղակայված է Հյուսիսային Իսպանիայում։ Շնորհիվ մեծ ճանաչման` այս ուղին մեծ ազդեցություն է թողել միջնադարյան մշակութային ձեռքբերումների տարածման վրա։ Սուրբ Հակոբոսի ճանապարհն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

20-րդ դարի երկրորդ կեսին ուխտագնացության ճանապարհի բացահայտման և վերականգնման հարցում մեծ ներդրում է ունեցել քահանա, գիտությունների դոկտոր Էլիաս Վալինյա Սամպեդրոն, ում ջանքերի շնորհիվ, սկսած 1980-ական թվականներից, ճանապարհը դարձյալ մեծ ճանաչում ձեռք բերեց։ Այսպես, եթե 1978 թվականին նրանով անցել է ընդամենը 13 մարդ, ապա 2009 թվականին` ավելի քան 145.000 մարդ։ Սուրբ Հակոբոսի ճանապարհի հանրահռչակման հարցում մեծ դեր է խաղացել նաև Պաուլո Կոելիոյի «Կախարդի օրագիրը» վեպը, որ հրատարակվել է 1987 թվականին։

Photographies by:
Statistics: Position
129
Statistics: Rank
644699

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
348257691Click/tap this sequence: 2989
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սուրբ Հակոբոսի ճանապարհ ?

Booking.com
8.845.575 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.061 visits today.