Santiago de Compostela

( Սանտյագո դե Կոմպոստելա )

Սանտյագո դե Կոմպոստելա (իսպ.՝ Santiago de Compostela [sanˈtjaɣo ðe komposˈtela], գալ.՝ Santiago de Compostela [sãnˈtjaɰo ðe komposˈtɛla]), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը։ Համայնքն ընդգրկված է Սանտյագո շրջանի կազմում։

Քաղաքն առաջացել է Սանտյագոյի տաճարի՝ ուխտագնացության ամենամեծ կենտրոնի շուրջը։ 1985 թվականին քաղաքի հին մասը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն
Santiago.gif 
WorldHeritageBlanc.svg 
Սանտյագո դե Կոմպոստելա
Santiago de Compostela* ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
Basílica de Santiago 02.JPG 
Երկիր Իսպանիա Տիպ Մշակութային Չափանիշներ i, ii, vi Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ Աշխարհամաս** Եվրոպա Ընդգրկման պատմություն Ընդգրկում 1985  (9 նստաշրջան) Համար 347 * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg  ժառանգություն


Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի տարածքը 4-րդ դարում համարվում էր հռոմեական գերեզմանատուն[1]։ Քաղաքը 5-րդ դարում գրավեցին Սվևի ցեղերը, երբ նրանք բնակություն հաստատեցին Գալիսիայում և Պորտուգալիայում՝ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ։ Տարածքն ավելի ուշ՝ 6-րդ դարում, վերագրվեց եպիսկոպոս Իրիա Ֆլավիային։ Բաժանումը, որը պատվիրել էի Թեոդեմիր թագավորը, հայտնի է նաև Parochiale Suevorum անվանումով։ 585 թվականին, բնակավայրը միացվեց Սվևի թագավորության մնացած մասի հետ վեստգոթերի թագավոր Լեովիգիլիդի կողմից, որպես Վեստգոթական թագավորության վեցերորդ նահանգ։

818-842 թվականներին[2]՝ Աստուրիայի թագավոր Ալֆոնսո II-ի թագավորության ժամանակաշրջանում, Իրիայի Թեոդեմիր եպիսկոպոսը (847 թվական) պնդեց, որ նա հայտնաբերել է մի շարք մասունքներ, որոնք վերագրվում են Սուրբ Հակոբոս առաքյալին։ Հայտնագործության վայրի շուրջ հայտնաբերվել է նոր բնակավայր և ուխտագնացության կենտրոն, որը 865 թվականին հայտնի էր Բենեդիկտյան միաբանության վանական Ուզուարդին[3], և, որը 10-րդ դարում կոչվում էր Կոմպոստելա։

Սուրբ Հակոբոսի պաշտամունքը մեկն էր այն բազմաթիվներից, որոնք առաջացել էին 10-11-րդ դարերում Հյուսիսային Իբերիայում, քանի որ կառավարիչները խրախուսում էին իրենց տարածաշրջանային յուրահատուկ պաշտամունքը։

 
Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար

910 թվականին՝ Աստուրիայի իշխանության կենտրոնը Օվիեդոյից Լեոն տեղափոխելուց հետո, Սանտյագո դե Կոմպոստելան դարձել է քաղաքականապես ավելի արդիական, և Գալիսիայի ազնվականները ողջունեցին Գալիսիայի ու Լեոնի մի քանի թագավորներին, և նրանք թագադրվեցին ու օծվեցին տաճարում՝ եպիսկոպոսի կողմից։ Նրանց շարքում են Օրդոնիո IV-ը (958 թվական), Բերմուդո II-ը (982 թվական) և Ալֆոնսո VII-ը (1111 թվական), ում ժամանակ Կոմպոստելան դարձավ Գալիսիայի թագավորության մայրաքաղաք։

10-րդ դարում և 11-րդ դարի առաջին տարիներին վիկինգները փորձել են հարձակվել քաղաքի վրա[4]։ 997 թվականին Սանտյագո դե Կոմոպոստելան մասնակիորեն ոչնչացվել է ալ-Մանսուրի կողմից։ Անդալուզիայի առաջնորդների արշավանքներն ուղեկցվում էին քրիստոնյա իշխանների կողմից, որոնք բոլորն էլ ստացել էին կողոպուտի բաժինը[5]։ Այնուամենայնիվ, Անդուլիզիայի հրամանատարը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել Սուրբ Հակոբոս առաքյալի մասունքներին։ Ի պատասխան այս մարտահրավերների եպիսկոպոս Կրեսկոնիոն 11-րդ կեսին ամրապնդեց ողջ քաղաքը՝ կառուցելով պարիսպները և պաշտպանական աշտարակները։

Որոշ հեղինակների կարծիքով, 11-րդ դարի միջին տարիների ընթացքում քաղաքն արդեն դարձել էր համաեվրոպական ուխտագնացության վայր[6]։ Մյուները պնդում են, որ Հակոբոս առաքյալի պաշտամունքը սկսվել էր մինչև 11-12-րդ դարերը։ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը հաջորդ դարերում կդառնա հիմնական կաթոլիկ սրբավայրը, զիջելով միայն Հռոմին և Երուսաղեմին։

12-րդ դարում եպիսկոպոս Դիեգո Գելիմիրեսի ազդեգությամբ Կոմպոստելան դարձավ արքեպիսկոպոսական քաղաք՝ ներգրավելով մեծ ու բազմազգ բնակչություն։ Այս առաջնորդի իշխանության ազդեցության տակ, քաղաքացիները տեղական ավագանու գլխավորությամբ ապստամբեցին։ Սկսվեց աշխարհիկ բնույթի առճակատում քաղաքի բնակիչների միջև, որոնք պայքարում էին ինքնակառավարման համար տեղի եպիսկոպոսի, քաղաքի աշխարհիկ և իրավազորություն ունեցող լորդի ու նրա ավատատիրոջ՝ Տերրա դե Սանտյագոյի դեմ։ Այս առճակատումը գագաթնակետին հասել է 14-րդ դարում, երբ նոր առաջնորդը՝ ֆրանսիացի Բերենգեր դե Լանդորեն, քաղաքի խորհդատուներին բանակցությունների նպատակով հրավիրում է իր A Rocha Forte ամրոց և մահապատժի ենթարկում նրանց։

Սանտյագո դե Կոմպոստելան գրավվել և ավերվել է Նապոլեոնյան պատերազմների ժամանակ՝ ֆրանսիացիների կողմից։ Արդյունքում, առաքյալին վերագրվող մասունքները գրեթե հարյուրամյակներ անհայտացած են եղել, որոնք պահված են եղել քաղաքի տաճարի կրիպտեում։

19-րդ և 20-րդ դարերի ընթացքում տաճարում կատարված պեղումները բացահայտեցին «մարտիրիում» ոճով կառուցված հռոմեական cella, որի շուրջ ձևավորվեց փոքրիկ գերեզմանատուն հռոմեական և Սվևի ժամանակաշրջաններում։

Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջեր 57–59։ ISBN 978-0-19-822581-2  Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ ISBN 978-0-19-822581-2  Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջ 56։ ISBN 978-0-19-822581-2  Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford: Clarendon Press։ էջեր 23։ ISBN 978-0-19-822581-2  Collins, Roger (1983)։ Early Medieval Spain։ New York: St. Martin's Press։ էջ 199։ ISBN 0-312-22464-8  Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջ 53։ ISBN 978-0-19-822581-2 
Photographies by:
- Public domain
Statistics: Position
3586
Statistics: Rank
31651

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
357186294Click/tap this sequence: 8158

Google street view

Where can you sleep near Սանտյագո դե Կոմպոստելա ?

Booking.com
489.394 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 32 visits today.