Sheshi Skënderbej

( Սկանդերբեգի հրապարակ (Ալբանիա) )

Սկանդերբեգի հրապարակ (ալբ․՝ Sheshi Skënderbej), Տիրանայի գլխավոր հրապարակն է։ 1968 թվականին անվանվել է ի պատիվ Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի։ Հրապարակում է գտնվում Սկանդերբեգի հուշարձանը։

Պատմություն
 
2012 թվականի վերանորոգումից հետո
 
Սկանդերբեգի հրապարակ

Ալբանական միապետության ժամանակաշրջանում հրապարակը բաղկացած էր տարբեր շինություններից, որոնք կոմունիստական հասարակարգի ժամանակաշրջանում պայթեցվեցին։ Հրապարակի կենտրոնում էր գտնվում հսկայական ցայտաղբյուրը։ Տիրանայի հին շուկան գտնվում էր ներկայիս Մշակույթի պալատի տեղում, Ուղղափառ տաճարը՝ Տիրանայի միջազգային հյուրանոցի տեղում, քաղաքապետարանի նախկին շենքը՝ Ալբանիայի ազգային պատմական թանգարանի շենքի տեղում։ Սկանդերբեգի հուշարձանի տեղում կանգնած է եղել Ստալինի արձանը։ Ալբանիայի առաջնորդ Էնվեր Հոջայի հուշարձանը գտնվում էր Ազգային թանգարանի և Ալբանիայի բանկի միջև։ 1991 թվականի ուսանողական ցույցերի ժամանակ հուշարձանը հանվել է։

2010 թվականի վերանորոգում
 
Սկանդերբեգի հրապարակ

Տիրանայի նախկին քաղաքապետերից Էդի Ռաման սկսեց հրապարակի մոդերնիզացման և եվրոպականցման ծրագիրը[1]։ 2010 թվականի մարտից աշխատանքներ տարվեցին հրապարակը հետիոտների և հասարակական տրանսպորտի տարածք դարձնելու համար[2]։ Նոր ցայտաղբյուրն անձրևաջրերը որպես ջրամատակարարման միջոց է օգտագործում։ Ժամանակի ընթացքում հրապարակի շուրջ ստեղծվեց նոր օղակաձև ճանապարհ։ Վերանորոգման այս ծրագիրը հովանավորեց Քուվեյթի հանրապետությունը։

Նոր նախագիծ
 
Սկանդերբեգի հրապարակը գիշերը

2011 թվականի սեպտեմբերից Տիրանայի քաղաքապետ Լուլզիմ Բաշան ներկայացրեց նոր նախագիծ՝ ըստ որի տրանսպորտային միջոցները, հեծանիվները կտեղաշարժվեն հրապարակի կենտրոնից ձգվող նեղ արահետով։ Սկանդերբեգի հուշարձանի տարածքը կանաչապատվեց և տարածքում տնկեցին բազմաթիվ ծառեր։

Sheshi "Skënderbej"- transformimi nga larvë në flutur Archived 2010-02-28 at the Wayback Machine. Shekulli Online, 05 Prill 2008 Rama: “Sheshi “Skënderbej”, kartvizita e kryeqytetit për të gjithë shqiptarët” Archived 2019-06-09 at the Wayback Machine. 28.03.2010
Photographies by:
Statistics: Position
3919
Statistics: Rank
29609

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
741596823Click/tap this sequence: 1534

Google street view

Where can you sleep near Սկանդերբեգի հրապարակ (Ալբանիա) ?

Booking.com
491.087 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 10 visits today.